Արցախում ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը

Արցախում ձերբակալվել է Վիտալի Բալասանյանը

PanARMENIAN.Net - Արցախի հերոս, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է փաստաբան Ռաֆայել Մարտիրոսյանը:

«Հանրությանը իրազեկում եմ, որ ստանձնել եմ Արցախի հերոս Վիտալի Միխայելի Բալասանյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը»,-գրել է նա՝ հավելելով, որ Բալասանյանի մարմնի վրա առկա են բազմաթիվ վնասվածքներ։

Վիտալի Բալասանյանը ձերբակալվել է ԱՀ քրեական օրենսգրքի 337 հոդվածի 1-ին մասով (Իշխանության ներկայացուցչի կամ նրա մերձավոր ազգականի նկատմամբ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը կամ բռնություն գործադրելու սպառնալիքը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) հանցանք կատարելու կասկածանքով»,-ասվում է գրառման մեջ։

Aravot.am-ի տեղեկություններով, Բալասանյանի հետ միասին ձերբակալել են նաև որդուն, եղբորը և քեռու տղային: Գեներալին ձերբակալել են ցուցադրական՝ դիմակավորված, ձեռքերը ոլորելով:

Վիտալի Բալասանյանի որդին կասկածվում է վարկը ոչ նպատակային օգտագործելու մեջ։

ԱՀ դատախազությունը հաղորդագրություն է տարածել, ըստ որի ԱՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 14.06.2021թ. որոշմամբ Ասկերան քաղաքի բնակիչ Ա. Բ.-ին նպատակային փոխառության պայմանագրով տրամադրվել է 74,500,000 դրամ փոխառություն՝ մեղվաընտանիքներ ձեռք բերելու նպատակով, սակայն փոխառու Ա..Բ.-ի կողմից նպատակային փոխառության պայմանագրով տրամադրված գումարը օգտագործվել է ոչ նպատակային, դրանք չեն ուղղվել պայմանագրի պարտադիր պայման հանդիսացող մեղվաընտանիքների ձեռք բերմանը, ինչի հետևանքով պետությանը պատճառվել է խոշոր վնաս:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---