ՀՀ նախկին արտգործնախարար. Անզիջում հարեւանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը հենց զիջում է

PanARMENIAN.Net - «Եթե Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-երի միջեւ համատեղ հայտարարության ստորագրումը ապրիլի 24-ից մեկ օր առաջ պատահական էր, ապա դա վկայում է այն մասին, որ Հայաստանի իշխանություններն անտարբեր են մեր ընդհանուր զգացմունքների հանդեպ: Եթե հայտարարությունը դիտավորյալ է արվել, ինչ-որ բան փոխանակելու հույսով, ապա դա նշանակում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դարձել է աճուրդի առարկա, իսկ դա անընդունելի է»,- ասվում է Հայաստանի նախկին արտգործխնախարար Վարդան Օսկանյանի հայտարարությունում:



«Անկախության ճանաչման օրվանից Հայաստանը հանդես է եկել որպես Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ հաստատելու կողմնակից: Բայց մեր անցյալը համատեղ հաղթահարելու մեր ցանկությանը պաշտոնական Անկարան արձագանքեց ձգձգելով եւ բազմաթիվ արգելքներով: Անզիջում հարեւանի հետ սահմանը բացելու պատրաստակամությունը հենց զիջում է: Ձեռք մեկնել կառավարությանը, որը հովանավորում է Հայոց ցեղասպանության ժխտումը լուրջ, խոշոր զիջում է, որն անվտանգության տեսանկյունից կարող է հետեւանքներ ունենալ»,- նշվում է Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարի հայտարարությունում:



Սեփական պատմությունը ժխտելու հետ մեկտեղ Թուրքիան շարունակում է Հայաստանի կառավարության բարի կամքի դրսեւորումը: «Ես չեմ ուզում որ մենք կասկածենք Հայաստանի կառավարության անկեղծ մտադրությունների հարցում: Բայց այդ բարի կամքի դրսեւորումից իրադրությունն այնքան է փոխվել, այնքան նախապայմաններ են առաջ քաշվել, որ ամբողջ գործընթացն այժմ գտնվում է անորոշ վիճակում: Այս ամենի վերջին դրսեւորումը դարձավ Ցեղասպանության զոհերի հիշատակի նախօրեին երկու երկրների ԱԳՆ ղեկավարների համատեղ հայտարարությունը»,- ընդգծվում է Վարդան Օսկանյանի հայտարարությունում:



Նախկին արտգործնախարարի խոսքերով, անկախությունից ի վեր բոլոր կառավարություններին հաջողվել է դիմագրավել Հայաստանից զիջումներ պոկելու Թուրքիայի եւ Ադրբեջանի ջանքերին: «Ես հույս ունեմ, որ Հայաստանի այժմյան ղեկավարությունը բավականաչափ խոհեմություն եւ վճռականություն կունենա անելու այն, ինչ նախորդները»,- ասել է Օսկանյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---