Ռուբեն Վարդանյանը ևս միանում է Արցախում սկսված համաժողովրդական անժամկետ շարժմանը![]() 14 հուլիսի 2023 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ևս հայտարարել է, որ միանում է Ստեփանակերտում մեկնարկած համաժողովրդական անժամկետ շարժմանը։ Այդ մասին նա ասել է հուլիսի 13-ի ուշ երեկոյան ֆեյսբուքյան ուղիղ եթերում։ Վարդանյանն ասել է, որ սեպտեմբերի 2-ից ի վեր, երբ նա տեղափոխվեց Արցախ, ինքն ու իր համախոhներն ասել են, որ, եթե ուզում են, որ Արցախը մնա հայկական, պետք է պայքարել։ «Միանում ենք հայտարարված պայքարին։ Վաղը ես կասեմ իմ խոսքը։ Ամեն ինչ կանենք, որ դա իրական պայքար լինի, չլինի իմիտացիա։ Մեր ապագան մեր ձեռքերում է։ Սս վստահ եմ, որ միասին կանցնենք այս դժվարին ժամանակաշրջանը՝ հաղթահարելով բոլոր դժվարությունները»,-ասել է նա ֆեյսբուքյան եթերում։ Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողովրդական շարժում սկսելու մասին: Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |