Արցախի պետնախարար. Օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները![]() 14 հուլիսի 2023 - 13:23 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկայացնելով տիրող վիճակը, ասել է, որ օրեր անց չեն աշխատելու շտապօգնության մեքենաները։ «Այսօր արցախցին ոտքի է կանգնել, որ հայտարարի՝ բավ է։ Ադրբեջանը և աշխարհը ուզում են Արցախը դարձնել զոհասեղան, որի վրա դրված է մեր հայրենակիցների, մեր երեխաների կյանքը։ Մենք սա թույլատել չենք կարող »,-ասել է նա, գրում է Panorama.am-ը։ Նա հայտարարել է, որ 2022-ի դեկտեմբերից արցախցիները՝ տարեցները, երեխաներն անցնում են, ծանրագույն կենսական դժվարությունների միջով, իսկ այս տարվա հունիսի 15-ից ժողովրդին կանգնեցրել են ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգի առջև։ «Գրեթե մեկ ամիս է՝ Արցախն ապրում է իր ներքին ռեսուրսների հաշվին։ Այդ ընթացքւոմ մեր համատեղ ջանքերով փորձել ենք իրավիճակը պահել այնպես, որ այդ ծանր հետևանքները նվազագույն ազդեցությունն ունենան արցախցու վրա՝ հույս ունենալով, որ ամենակարճ ժամկետում միջազգային հանրությունը, ՌԴ-ն, ՀՀ-ն վճռական քայլեր կձեռնարկեն այս մահաբեր աղետի ընթացքը կանգնեցնելու համար։ Բայց պարզվեց՝ բոլորը դիտորդի կարգավիճակով հետևում են այդ ամենին»,- պետնախարարը՝ ընդգծելով, այսօր իրավիճակն օրհասական է, իսկ յուրաքանչյուր հաջորդ օրը լինելու է էլ ավելի ծանր ու դժվար։ Նրա խոսքով, այսօր կան բազմաթիվ առողջապահական խնդիրներ, շատ համայնքներ հաջորդաբար զրկվում են խմելու ջրից, Ստեփանակերտից հեռու համայնքների բնակիչները դարձել են գերիներ, շատերի հետ շրջկենտրոնների, մայրաքաղաքի միակ կապը հեռախոսն է։ «Շուշիի մեր գյուղերի բնակիչները դարձել են պատանդ՝ ծայրահեղ բոլոր դրսևորումներով։ Մանկապարտեզներում երեխաները գրեթե չեն սնվում, հիվանդանոցներում մարդկանց տրվում է չնչին սնունդ, օրեր անց չեն աշխատելու շտապ օգնության մեքենաները»,-ասել է նա։ Հուլիսի 14-ի առավոտյան Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է համաժողովրդական անժամկետ շարժման բազմահազարանոց հանրահավաքը՝ Արցախի ապաշրջափակման պահանջով։ Հանրահավաքին մասնակցում են նաև Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը, պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը, պաշտոնատար այլ անձինք։ Պայքարին միանալու մասին է հայտարարել նաև Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Հուլիսի 13-ի ուշ երեկոյան ԱՀ պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն իր ուղերձում հայտարարել էր անժամկետ համաժողորդական շարժում սկսելու մասին: Նա ասել էր, որ Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդին պատանդառելու և Հայաստանի հետ կապող ճանապարհը արգելափակելու հետևանքով հումանիտար իրավիճակն Արցախում օր օրի վատանում է, իսկ այսպես շարունակվելու դեպքում լինելու են ծանր ու անդառնալի հետևանքներ, որը թույլ տալ չի կարելի՝ ուստի, հուլիսի 14-ից Արցախում սկսում են համաժողովրդական անժամկետ շարժում: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |