27 ապրիլի 2009 - 21:27 AMT
Երեւանյան դպրոցներից մեկի շրջանավարտները կարող են ուսումը շարունակել Գերմանիայում
Այսօր Երեւանի թիվ 6 միջանակարգ դպրոցում կայացել է կրթական ոլորտի ծրագրի շնորհանդեսը: Դեռեւս 2006 թվականից այս դպրոցը հանդիսանում է գերմաներենիդիպլոմ տրամադրող դպրոց եւ որպես այդպիսին իրավասու է գերմաներենի մեծ ժամաքանակ ունեցող աշակերտներին գերմաներենի դիպլոմ (DSD) ստանալու հնարավորություն ընձեռել:

Բացի այդ, թիվ 6 դպրոցը գործընկերություն է հաստատել Գերմանիայի Դրոյսիգ քաղաքի դպրոցի հետ: Այս տարի նույնպես դպրոցի աշակերտներն ու աշակերտուհիները մի քանի օրով կմեկնեն այնտեղ:

Ծրագրի շնորհանդեսին ներկա էին Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան տիկին Անդրեա Վիկտորինը, ՀՀ կրթության նախարարության ու պաշտոնական կառույցների ներկայացուցիչներ:

Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունը Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության աջակցությամբ բազմազան մշակութային ծրագիր է ներկայացնում ամբողջ Հայաստանում:Այդ շրջանակում մարտի 17-ին արդեն տեղի է ունեցել Սարդարապատի դպրոցի հետ գործընկերության համաձայնագրի ստորագրման արարողությունը: