18 հուլիսի 2023 - 16:39 AMT
ԿԲ․ Եկամտահարկի վերադարձի դիմում չի ստացվում ներկայացնել ծրագրային խնդրի պատճառով

ՀՀ քաղաքացիներն արդեն մի քանի օր է` չեն կարողանում ներկայացնել եկամտահարկի վերադարձի դիմում ծրագրային խնդրի պատճառով։ Այդ մասին հայտնել են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Ծրագրային թարմացումներ են իրականցվում, և խնդիրը դրա հետ է կապված։ Ոչ մի ինֆորմացիայի կորուստ չի եղել»,– հայտնել են ԿԲ–ից։

ԿԲ-ում հստակ չեն նշում, թե երբ կլուծվի խնդիրը, ասելով` հնարավորինս մոտ ժամկետում։