Էդվարդ Նալբանդյանն ու Հիլարի Քլինթոնը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների հարցը

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին ամերիկյան կողմի նախաձեռնությամբ ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետական քարտուղար Հիլարի Քլինթոնի հետ: Հեռախոսազրույցի ընթացքում ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են հայ-ամերիկյան համագործակցության զարգացմանն առնչվող հարցեր:



Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ արցախյան հիմնախնդրի հանգուցալուծման բանակցություններին: Պետքարտուղար Քլինթոնը ողջունեց Հայաստանի, Թուրքիայի եւ Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների համատեղ հայտարարությունը` այն գնահատելով որպես պատմական քայլ երկու երկրների միջեւ բնականոն հարաբերություններ հաստատելու ճանապարհին: Հիլարի Քլինթոնը իր աջակցությունը հայտնեց Մինսկի խմբի շրջանակներում ընթացող ղարաբաղյան հիմնախնդրի բանակցային գործընթացին` հույս հայտնելով, որ այդ գործընթացում առաջընթաց կարձանագրվի:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---