ՀՀ ու Ադրբեջանի փոխվարչապետերն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում![]() 21 հուլիսի 2023 - 11:49 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերն ամեն անգամ կհանդիպեն սահմանի տարբեր հատվածներում։ Այդ մասին հայտնել են ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից, հայտնում է Sputnik Արմենիան։ «Կողմերի փոխադարձ համաձայնությամբ որոշվել է սահմանին կայանալիք հանդիպումները կազմակերպել պետական սահմանի տարբեր հատվածներում», – նշել են գրասենյակից։ Հուլիսի 12-ին Գրիգորյանն ու Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևը հանդիպել էին Հայաստան–Ադրբեջան սահմանի ՀՀ Տավուշի մարզի և Ադրբեջանի Ղազախի շրջանի հատվածում։ Կողմերը որպես հերթական հանդիպման կազմակերպման վայր միմյանց առաջարկել էին ՀՀ և Ադրբեջանի պետական սահմանի տարբեր հատվածներ։ Արդյունքում փոխադարձ համաձայնությամբ որոշում էր կայացվել հանդիպումը կազմակերպել պետական սահմանի Տավուշի մարզի և Ղազախի շրջանի հատվածում: Գրասենյակից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների այլ անդամներ, սակայն կոնկրետ անուններ չեն նշել։ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի ն փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի` սահմանազատման հարցով առաջին հանդիպումը տեղի է ունեցել 2022թ–ի մայիսի 24–ին Երասխի մոտ։ Երկրորդ հանդիպումն անցկացվել է Մոսկվայում, երրորդը՝ Բրյուսելում։ ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |