ՌԴ-ի կոչը ՀՀ-ին` ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

ՌԴ-ի կոչը ՀՀ-ին` ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը

PanARMENIAN.Net - ՌԴ-ն Հայաստանին կոչ է արել ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու ռիսկերը։

ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահ, համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը հայտարարել է, որ Հայաստանի Ազգային ժողովը պետք է ուսումնասիրի, թե ինչ հետևանքներ կունենա երկրի միանալը Հռոմի ստատուտին, և գնահատի ՌԴ-ի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող ռիսկերը: Այդ մասին նա ասել է ՌԴ Դաշնային խորհրդի և ՀՀ ԱԺ համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նիստում։

Նշվել է, որ քանի որ ՀՀ ՍԴ-ն ընդունել է, որ Հռոմի ստատուտը չի հակասում երկրի սահմանադրությանը և այն կներակայացվի խորհրդարանի վավերացմանը, դա նշանակում է, որ ՀՀ-ն ընդունում է Հայաստանը ճանաչում է Հաագայի տրիբունալի իրավասությունն այն բոլոր գործերի նկատմամբ, որոնք այն վարում է, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ելնում ենք նրանից, որ մեր հայ գործընկերների այս քայլը հակառուսական ենթատեքստ չունի, բայց, այնուամենայնիվ, գործնականում զգալի վնաս է հասցնում ռուս-հայկական հարաբերություններին։ Կոչ ենք անում մեր դաշնակիցներին ևս մեկ անգամ ուշադիր ուսումնասիրել Հռոմի ստատուտին միանալու հետևանքները և գնահատել Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններին սպառնացող հնարավոր ռիսկերը: Ես այս դեպքում դիմում եմ խորհրդարանականներին», -ասել է Վորոբյովը։

Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին կալանավորելու թույլտվություն՝ օրդեր է տվել։ Ռուսաստանն այդ դատարանի իրավասությունը չի ճանաչում։ ՌԴ նախագահի կալանքի օրդերը դուրս է գրվել Ուկրաինայից ՌԴ «երեխաների ապօրինի բռնագաղթի և ապօրինի տեղափոխման» համար՝ նույն մեղադրանքով օրդեր է դուրս գրվել նաև ՌԴ մանկական գործերով օմբուդսմեն Մարիա Լվովա–Բելովային «կալանավորելու» համար։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումը Հռոմի ստատուտի վերաբերյալ, հույս էր հայտնել, որ հարցը դաշնակիցներին համահունչ հանգուցալուծում կստանա։ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել էր, որ այդ ստատուսը դեռ պետք է գա ԱԺ վավերացման և նշել է, որ իրագործումը չի պատկերացնում։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---