ԱԳՆ խոսնակ․ ՀՀ-ն համաձայնել է մոսկովյան հանդիպմանը21 հուլիսի 2023 - 18:57 AMT PanARMENIAN.Net - Հայկական կողմը համաձայնություն է տվել Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների մակարդակով հանդիպման առաջարկին։ Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։ «Այլ մանրամասների մասին կհայտնենք լրացուցիչ»,-ասել է մամուլի խոսնակը։ Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ մոտ օրերս Մոսկվայում կհանդիպեն Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարներ Ջեյհուն Բայրամովը և Արարատ Միրզոյանը։ ԵԱՀԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը Հայաստանի կողմից հրավիրված ԵԱՀԿ Մշտական խորհրդի հատուկ նիստում ասել է, որ ՌԴ-ն պատրաստ է ընդունել Մոսկվայում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներին։ «Պատրաստ ենք մոտ ժամանակներս Մոսկվայում կազմակերպել արտգործնախարարներիեռակողմ հանդիպում՝ քննարկելու համար բարձր մակարդակով պայմանավորվածությունների կատարման ուղիները, ներառյալ խաղաղության պայմանագրի համաձայնեցման թեման, որին կհաջորդի Մոսկվայում կայանալիք եռակողմ գագաթնաժողով՝ հիշյալ փաստաթղթի ստորագրման նպատակով»,- ասել է նա։ Այդ մասին ասվում էր նաև ավելի վաղ հրապարակված ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։ Ուշագրավ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |