Հայ-թուրքական համաձայնագիրը հարվածում է Հայաստանի եւ հայ ժողովրդի շահերին

PanARMENIAN.Net - Վերջին ամիսներին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը դարձել է Հայաստանի պետական եւ քաղաքական օրակարգի առանցքային հարցը: Ջավախահայությունը բազմիցս է հայտարարել, որ բարիդրացիական հարաբերություններն երկու երկրների միջեւ կարող են հաստատվել միայն Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ու հայ ժողովրդի իրավունքների վերականգնման համար: «Շրջափակման վերացումն ու առանց նախապայմանների դիվանագիտական հարաբերությունների հաստատումը կարող են լոկ առաջին քայլերը համարվել այդ ճանապարհին: Մեզ համար բոլորովին անընդունելի է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը մեր պետության ինքնիշխանության եւ կենսունակության ու սերունդների ազգային-պետական իրավունքների հաշվին: Ելնելով այս սկզբունքներից, մենք անընդունելի եւ դատապարտելի ենք համարում ապրիլի 22-ին Հայաստանի եւ Թուրքիայի ԱԳՆ-ների ընդունած հայտարարությունը»,-ասվում է PanARMENIAN.Net ի ստացած Ռուսաստանի ջավախական համայնքի հայտարարության մեջ:



«Մենք գտնում ենք, որ այս փաստաթղթի ստորագրումը հայ ժողովրդի մեծագույն ողբերգության հիշատակի օրվա նախաշեմին եւ այն պայմաններում, երբ Թուրքիայի ղեկավարները հայտարարություններ են անում Արցախի խնդրի շուրջ եւ ընդհանրապես հակահայկական հայտարարություններով են հանդես գալիս, նախապայմաններ են թելադրում, հարվածում է Հայաստանի եւ ողջ հայ ժողովրդի շահերին: Արձանագրելով, որ այս գործընթացն ենթադրում է Հայաստանի արտաքին քաղաքական գծի բացասական փոփոխություն, ջավախահայ համայնքը առաջիկայում կքննարկի բոլոր ջավախահայերին բողոքի ակցիաների մասնակցելու վերաբերյալ կոչով դիմելու հարցը»,-գտնում են ՌԴ ջավախահայության ներկայացուցիչները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---