Ozon-ը Երևանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել![]() 25 հուլիսի 2023 - 18:35 AMT PanARMENIAN.Net - Ozon մարկետփլեյսը Երևանում ներկայացուցչություն և տեսակավորման կենտրոն է բացել և սեփական լոգիստիկ նեթակառուցվածքներն է գործարկում Հայաստանում։ Այդ մասին ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։ «Ընկերությունը ներկայացուցչություն է բացել Երևանում և իր լոգիստիկ ենթակառուցվածքներն է գործարկում երկրում՝ հեշտացնելով տեղի վաճառողների համար մուտքը ռուսական շուկա, և նպատակ ունենալով ապրանքների օպերատիվ առաքում կազմակերպել Հայաստանից»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է ՏԱՍՍ-ը։ Տեսակավորման կենտրոնի մակերեսը Երևանում 2 հազար քմ է։ Կենտրոնը կապահովի պատվերների ընդունումն ու մշակումը, դրանց հավաքումը և փաթեթավորումը, ինչպես նաև աշխատանքը ապրանքի վերադարձի հետ։ Առաքման միջին ժամկետը 5-8 օր է։ Նշվում է, որ Հայաստանը ԱՊՀ չորրորդ երկիրն է, որտեղ Ozon-ը տեղայնացնում է բիզնեսը (Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան): ![]() ![]() Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |