ԶԼՄ․ «Վերդերը» 2․5 մլն եվրո է առաջարկել Տիկնիզյանի համար

ԶԼՄ․ «Վերդերը» 2․5 մլն եվրո է առաջարկել  Տիկնիզյանի համար

PanARMENIAN.Net - Բրեմենի «Վերդերը» պաշտոնական առաջարկ է արել «Լոկոմոտիվին»՝ 2․5 մլն եվրո պաշտպան Նաիր Տիկնիզյանի տրանսֆերի համար։ Այդ մասին հայտնել է լրագրող Իվան Կարպովը։

Ըստ աղբյուրի, մոսկովյան ակումբը պատրաստ է համաձայնություն տալ առնվազն 5․5 մլն եվրոյի դիմաց, գրում է sport-express.ru-ն։

Տիկնիզյանը հանդես է գալիս «Լոկոմոտիվի» կազմում 2021-ի օգոստոսից։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026-ի ամառը։

Հայաստանի ազգային հավաքականի կազմում Տիկնիզյանը 4 հանդիպման է մասնակցել, դարձել է 1 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։

2022/23թթ․ խաղաշրջանում ֆուտբոլիստը 37 հանդիպման է մասնկցել, 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Transfermarkt.com-ը 24-ամյա Տիկնիզյանին գնահատում է 2․5 մլն եվրո։

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---