28 հուլիսի 2023 - 16:33 AMT
Հայաստանի հավաքականը գլխավորում է շախմատի Մ-18 ԵԱ մրցաշարային աղյուսակը

Հայաստանի հավաքականը գլխավորում է Ռումինիայում ընթացող շախմատի Մ-18 Եվրոպայի առաջնության մրցաշարային աղյուսակը։

Առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 2․5:1․5 հաշվով պարտության է մատնել Գերմանիայի թիմին։ Հաղթանակներ են գրանցել Էմին Օհանյանն ու Արսեն Դավթյանը, ոչ ոքի է խաղացել Ռոբերտ Փիլիպոսյանը, պարտվել է Ալեքս Սահակյանը, հայտնում է Sputnik Արմենիան։

Հայաստանի թիմը 3 հաղթանակից և 1 ոչ ոքիից հետո 7 թիմային միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։