2 օգոստոսի 2023 - 16:45 AMT
ԵԱԶԲ-ն Հայաստանի ՀՆԱ-ի 7․5% աճ է կանխատեսում 2023-ին

Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) Հայաստանի ՀՆԱ-ի 7․5% աճ է կանխատեսում 2023-ին։

Ինչպես ասվում է բանկի վերլուծաբանների տեսության մեջ, տնտեսական ակտիվությունը ՀՀ-ում հունվար-հունիսին կազմել է 11․4%, մինչդեռ հունվար-մայիս կտրվածքով կազմում էր 12․5%։

Նշվում է, որ որոշակի դանդաղումը կապված է հունիսին ծառայությունների դինամիկայի (+4%), առևտրի (+20,3%) և արդյունաբերության (-7,4% ) թուլացման հետ, ինչը պայմանավորված է այդ հատվածների բարձր ցուցանիշներով նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և պահանջարկի աստիճանական ճշգրտումով, գրում է ԱՌԿԱ-ն։

Նշվում է, որ շինարարության աճը մնում է կայուն՝ +17% հունվար-հունիսին, կայուն է նաև գյուղատնտեսությունը՝ +2% հունվար-հունիսին։