2 օգոստոսի 2023 - 19:03 AMT
ԳԳԱ հիմնադրամ․ Հացի սղության խնդիրն Արցախում 2 օրից աստիճանաբար կկարգավորվի

ԱՀ Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամը հայտարարել է, որ հացի սղության խնդիրն Արցախում 2 օրից աստիճանաբար կկարգավորվի:

Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունու ալրաղացներում շուրջօրյա աշխատանք է տարվում ալյուրի և հացի պահանջարկն ապահովելու ուղղությամբ, իսկ Մարտակերտի ալրաղացը մեծ դժվարություններով կգործարկվի հավանաբար օգոստոսի 2-ին, գրում է Արցախպրեսը։

«Ստեփանակերտի հացի արտադրամասերում հերթերը կառավարելու և ձեռք բերվող հացի քանակը վերահսկելու համար պետնախարարի հանձնարարությամբ տեղում ներկա են գտնվելու ԱՀ պետական եկամուտների կոմիտեի ու պետական տեսչությունների կառավարման կոմիտեի աշխատակիցները: Իրականացվող արտակարգ միջոցառումների արդյունքում երկու օրից աստիճանաբար կկարգավորվի հացի սղության խնդիրը:

Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ իրավիճակին և հնարավորինս խնայողաբար կատարել հացի գնումներըը»,- ասված է հաղորդագրության մեջ: