Գոնչար. Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հապճեպ կնքումն ապագայում նոր հակամարտությունների կբերի

Գոնչար. Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի հապճեպ կնքումն ապագայում նոր հակամարտությունների կբերի

PanARMENIAN.Net - Որակյալ և պատշաճ պատրաստվածության հաշվին Ադրբեջանի և Հայաստանի միջև հապճեպ խաղաղության պայմանագիր կնքելու փորձն ապագայում նոր հակամարտությունների կբերի, ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ վարչության տնօրեն Դենիս Գոնչարը։

«Հապճեպ պատրաստված խաղաղության «հում» պայմանագիրը կայուն խաղաղություն չի բերի տարածաշրջանին: Հակառակը՝ ապագայում նոր հակամարտությունների ու ողբերգությունների հիմք կդառնա։Առաջնահերթությունը պետք է տրվի ոչ թե արագությանը, այլ հավասարակշռված և փոխընդունելի որոշումների որակյալ պատրաստմանը»,- նշել է դիվանագետը։

Նա ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ արևմտյան մայրաքաղաքներից պարբերաբար հայտարարություններ են հնչում, թե Բաքուն ու Երևանը կկարողանան խաղաղության պայմանագիր կնքել «գրեթե մոտակա շաբաթների և ամիսների ընթացքում»։

Ըստ Գոնչարի՝ Ռուսաստանը ելնում է նրանից, որ ստորագրման ժամկետները պետք է որոշեն իրենք՝ կողմերը։

«Պատասխանատու միջնորդների խնդիրն է ոչ թե արագացնել բանակցային գործընթացը՝ հանուն պատեհապաշտ նկատառումների, այլ նպաստել ամուր երկարաժամկետ պայմանավորվածությունների ձեռքբերմանը։ Դրանք պետք է հիմնված լինեն տեղում տիրող իրողությունների վրա, նախ և առաջ՝ ամենաբարձր մակարդակով ռուս-հայ-ադրբեջանական հայտարարությունների և դրանց հիման վրա գործող մեխանիզմների վրա»,- նշել է Գոնչարը։

Euronews–ին տված վերջին հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հնարավոր էր համարել խաղաղության պայմանագրի ստորագրումը մինչև տարեվերջ։

«Եթե մենք տեսնենք հայկական կողմից կառուցողական մոտեցում, և որ ամենակարևորն է, եթե նրանք ամբողջությամբ հրաժարվեն մեր տարածքային ամբողջականությունը վիճարկելու իրենց բոլոր նկրտումներից, ապա շատ շուտով կարող ենք խաղաղ լուծում գտնել, գուցե նույնիսկ մինչև տարեվերջ»,– ասել էր նա։

 Ուշագրավ
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
---