Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան հուշագիր են կնքել 4 օգոստոսի 2023 - 12:39 AMT PanARMENIAN.Net - Ակբա բանկը և Հայաստանի հաշվապահների ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շրջանակում ստորագրել են համագործակցության հուշագիր, որով Բանկը և Ասոցիացիան կգործակցեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ոլորտային իրազեկվածության ապահովման, զարգացման, մրցունակության բարձրացման և շահերի պաշտպանության շուրջ։ Հուշագրի շրջանակում Ակբա Բիզնես ակումբի անդամներին կտրամադրվեն Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիայի փորձագետ հաշվապահների և աուդիտորների կողմից կազմակերպված «Օրենսդրական փոփոխությունների ազդեցության գնահատում» ամենշաբաթյա քննարկման արդյունքում մշակված օրենսդրական փոփոխությունների (այդ թվում՝ նոր ընդունված իրավական ակտերի) և նախագծերի վերաբերյալ փաթեթները, որոնք կնպաստեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների՝ ավելի արդյունավետ բիզնես վարելու գործընթացին։ Գործակցության շրջանակում նաև կհավաքագրվեն Ակբա Բիզնես ակումբի շահառուների պրակտիկայում ձեռնարկատիրական գործունեությանը խոչընդոտող օրենսդրական խնդիրները, որոնք բարելավվող առաջարկների ձևաչափով կներկայացվեն վարչարարություն իրականացնող պետական մարմիններ: Ակբա բանկը և Հայաստանի Հաշվապահների Ասոցիացիան Ակբա Բիզնես ակումբի շահառուների համար կկազմակերպեն նաև աշխատանքային հանդիպումներ՝ ոլորտին առնչվող խնդիրների վերհանման և դրանց լուծումներ գտնելու նպատակով։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։«Ակբա Բիզնես Փարթնր»ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝
Ակբա Բիզնես ակումբըհարթակ է, որըհնարավորություն է ընձեռում ՓՄՁղեկավարներինհաստատել նոր գործարար կապեր,մասնակցել թեմատիկ միջոցառումների,լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաևօգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։ Ակբա Բիզնես ակումբընոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։ Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ Ուշագրավ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Viva-ն ամպային ծառայությունների աճող պահանջարկ է գրանցել Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին |