4 օգոստոսի 2023 - 15:35 AMT
ԱԳ փոխնախարարը՝ Ալիևի խոսքերի մասին. Անպատժելիությունը կանաչ լույս է վառում նոր ոճրագործությունների համար

ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այն հայտարարությանը, թե «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական առաքելությունն էր»։

«Ադրբեջանի նախագահի հայտարարությունն այն մասին, որ «պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական կյանքի առաքելությունն էր…», հստակ ցույց է տալիս, թե ինչպես է անպատժելիությունը կանաչ լույս վառում նոր ոճրագործությունների համար։ Միջազգային հանրությունը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումները կանխելու համար»,- Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Կոստանյանը:

Ալիևը Euronews-ին հարցազրույցում հայտարարել էր, որ պատերազմում հաղթելը իր կյանքի, իր քաղաքական առաքելությունն էր։