Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը թատերական սեզոնը կավարտի նոր ներկայացման բեմադրությամբ

PanARMENIAN.Net - Չնայած շրջագայությունների խիտ ժամանակացույցին, Մհեր Մկրտչյանի անվան թատրոնը թատերական սեզոնը կավարտի նոր ներկայացման բեմադրությամբ, որը տեղի կունենա ընթացիկ թատերական սեզոնի ավարտին: Թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալբերտ Մկրտչյանն այս անգամ ընտրել է Էդուարդո դը Ֆիլիպոյի «Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսը:



Ներկայացման մեջ ընդգրկված են Լալա Մնացականյանը, Անահիտ Քոչարյանը, Հայկ Սարգսյանը, Արսեն Գրիգորյանը, Քնարիկ Զաքարյանը, Կարինե Սաֆարյանը եւ այլոք:



««Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսով մենք ցանկացանք ցույց տալ, որ ցանկացած կին, անկախ ապրելակերպից, ուզում է ստեղծել իր ընտանիքն ու օջախը»,-այսպես է պիեսի ընտրությունը բնութագրել թատրոնի գլխավոր ռեժիսորի օգնականը:



Մեծանուն իտալացի դերասան Էդուարդո Սկարպետտայի ապօրինի որդի Էդուարդո դը Ֆիլիպոյի «Ֆիլոմենա Մորտուրանո» պիեսը ծանոթ է լայն շրջանակներին շնորհիվ 1964թ. նկարահանված «Ամուսնություն իտալական ձեւով» ֆիլմի, որտեղ նկարահանվել են Մարչելո Մաստրոյանին ու Սոֆի Լորենը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---