Մարուքյան. Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները

Մարուքյան. Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները

PanARMENIAN.Net - Այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, Թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը:

«ԵԱՀԿ-ն և այլ միջազգային դերակատարներ 30 տարվա ընթացքում հսկայական ջանքեր են ներդրել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման համար, իսկ 2023 թ. հուլիսի 22-ին, նմանատիպ այլ մեկնաբանություններից հետո, Ադրբեջանի նախագահը բառացիորեն խոստովանեց` իր ողջ կյանքի «առաքելությունը պատերազմում հաղթելն էր։

Մինչ մենք բախվում ենք 2020 թ. պատերազմի սարսափելի հետևանքներին, որ սանձազերծել էր Ադրբեջանը համաշխարհային կարգի ու իրավունքի ցանկացած նորմերի ու սկզբունքների դեմ, այսօր հնարավորություն կա կանխելու ԼՂ-ում ամբողջական էթնիկ զտումները, պաշտպանելու 120 հազար հայի հայրենիքում արժանապատիվ ապրելու իրավունքը: Վե՛րջ տվեք Լաչինի միջանցքի արգելափակմանը»,- գրել է նա:

Լաչինի միջանցքը փակ է 2022-ի դեկտեմբերի 12-ից: 2023-ի ապրիլի 23-ին Ադրբեջանը հսկիչ անցագրային կետ է տեղակայել Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին։ Հուլիսի 11-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը ամբողջությամբ արգելափակել է Լաչինի միջանցքը՝ փակելով այնտեղ ապօրինի տեղադրված անցակետը՝ այն պատճառաբանությամբ, թե իբր ԿԽՄԿ մեքենաներում մաքսանենգ ապրանքներ են հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
Նա հավելել է, որ այս պարագայում դուրս է մնում նաև երաշխավորի հարցը
---