28 ապրիլի 2009 - 16:40 AMT
Լեւոն Արոնյանը շարունակում է գլխավորել Նալչիկում ընթացող Գրան-պրիի մրցաշարը
Գրան-պրիի չորրորդ շրջանի ավարտից 2 փուլ առաջ հայ գրոսմայստեր Լեւոն Արոնյանը պահպանել է միանձնյա առաջատարի դիրքերը, անկախ նրանից, որ ոչ ոքի է խաղացել ուզբեկ Ռուստամ Կասիմժանովի հետ: Արոնյանը 7 միավոր ունի, նրան հաջորդում է հունգարացի Պետեր Լեկոն 6,5 միավորով, որի հետ Արոնյանը հանդիպելու է վերջին 13-րդ փուլում: Այսպիսով նախավերջին փուլում Գ.Կամսկուն հաղթելու դեպքում, Արոնյանին վերջին փուլում կգոհացնի նաեւ ոչ ոքին:

Խաղարկային օրերն են` ապրիլի 15-19, 21-24, 26-29: Հանգստյան օրերն են ապրիլի 20 ու 25-ը:

11-րդ փուլի պարտիաները`

Կասիմժանով-Արոնյան-1,5:1,5
Սվիդլեր-Հակոբյան-1,5:1,5
Ալեքսեեւ-Կամսկի-1,5:1,5
Իվանչուկ-Գրիշչուկ-1:0
Բաքրո-Կարյակին-1:0
Գելֆանդ-Մամեդյարով-1:0
Էլյանով-Լեկո-1,5:1,5

Մրցաշարային դասավորությունը 11-րդ փուլից հետո` Արոնյան-7 միավոր, Լեկո-6,5, Հակոբյան, Ալեքսեեւ, Բաքրո-6 միավոր; Գրիշչուկ, Սվիդլեր-5,5, Կարյակին, Մամեդյարով, Էլյանով, Կամսկի, Կասիմժանով,Գելֆանդ-5 միավոր; Իվանչուկ-4,5 միավոր:

12-րդ փուլի պարտիաները`

Կամսկի-Արոնյան
Հակոբյան-Գելֆանդ
Լեկո-Կասիմժանով
Մամեդյարով-Էլյանով
Կարյակին-Սվիդլեր
Գրիշչուկ-Բաքրո
Ալեքսեեւ-Իվանչուկ: