15 օգոստոսի 2023 - 12:55 AMT
Վերին Շորժայում Ադրբեջանի ԶՈւ կրակոցից վիրավորված զինծառայողի վիճակը ծանր է

Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։

Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։