28 ապրիլի 2009 - 17:30 AMT
Վրաստանում հոսանքազրկման պատճառով Հայաստանը զրկվել է ինտերնետից
Այսօր տեղական ժամանակով ժամը 15:20-ին Վրաստանի տարածքում վթար է եղել հանգույցներից մեկի էներգոմատակարարման ռեժիմում, որոնք մատակարարում էին օպտիկամանրաթելային մայրուղին, ինչի հետեւանքով Հայաստանը ժամանակավորապես զրկվեց ինտերնետից: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են FiberNET Communications ընկերության տեխնիկական բաժնում: Վրացական կողմի խոսքերով, անսարքությունները լիովին կշտկվեն երկու ժամվա ընթացքում: Ներկա պահին ինտերնետը Հայաստան է մտնում արբանյակային կապի միջոցով: