Ամերիաբանկը հաղթել է Global Finance ամսագրի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության 3 անվանակարգում![]() 15 օգոստոսի 2023 - 13:45 AMT PanARMENIAN.Net - Ամերիաբանկն արժանացել է Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի 3 մրցանակի «Աշխարհի լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակում, մասնավորապես` «Լավագույն նորարարությունը և տրանսֆորմացիան Հայաստանում 2023թ.», «Լավագույն օնլայն պրոդուկտային առաջարկները Հայաստանում 2023թ.» և «Լավագույնը սպառողական վարկավորման ոլորտում Հայաստանում 2023թ.»: Հաղթողներն ընտրվել են ըստ մի շարք չափանիշների, ինչպիսիք են թվային ծառայություններից օգտվող հաճախորդներին ներգրավելու և սպասարկելու ռազմավարության արդյունավետությունը, թվային ծառայություններից օգտվող հաճախորդների քանակական աճը, առաջարկվող թվային պրոդուկտների բազմազանությունը, թվային նախաձեռնությունների արդյունքում հաճախորդների սպասարկման որակի բարելավումը, ինտերնետային կայքի/բջջային հավելվածի կառուցվածքն ու ֆունկցիոնալությունը, ինչպես նաև առցանց առաջարկվող պրոդուկտների առավելություններն ու ներդրման հաջողությունը: Global Finance ամսագրի հիմնադիր և գլխավոր խմբագիր Ջոզեֆ Ջիարապուտոն նշել է. «Արհեստական բանականության և մեքենայական ուսուցման արագընթաց զարգացման պայմաններում լավագույն թվային պրոդուկտների չափանիշները շարունակաբար փոփոխվում են: Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխության շրջանակներում մրցանակներ են շնորհվում այն ֆինանսական հաստատություններին, որոնք թվայնացման առաջամարտիկներն են»: «Ժամանակակից թվային տեխնոլոգիաների ներդրման միջոցով բիզնեսի համակողմանի և շարունակական տրանսֆորմացիան մեր ռազմավարական գերակայություններից է։ Այդ ճանապարհը մենք դեռ տարիներ առաջ ենք սկսել՝ նպատակաուղղված և հետևողական աշխատանքով կատարելագործելով ու զարգացնելով մեր թվային լուծումներն ու էկոհամակարգերը։ Այս մրցանակները մեր հաճախորդների համար լավագույն թվային փորձառությունն ապահովելուն ուղղված մեր ջանքերի արդեն միջազգային մակարդակով ճանաչումն ու գնահատումն են»,- նշել է Ամերիաբանկի Մանրածախ բանկինգի տնօրեն Արման Բարսեղյանը: 2023թ. I կիսամյակում բանկի.
Ամերիաբանկը ներկայումս առաջարկում է մոտ 45 առցանց ծառայություն: Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |