Ucom-ի առցանց խանութում uDays զեղչեր են

Ucom-ի առցանց խանութում uDays զեղչեր են

PanARMENIAN.Net - Ընդամենը երեք օր՝ օգոստոսի 16-18-ը «Յուքոմ» ընկերության առցանց խանութում գործում է uDays հատուկ առաջարկը, որի շրջանակում մի շարք աքսեսուարներ հնարավոր է ձեռք բերել 15%, նշված սմարթֆոնները՝ 30%, իսկ Sony Play Station 5 խաղային համակարգը՝ 42% զեղչով։

Մասնավորապես 46 մմ տրամագծով 4-րդ սերնդի դասական Samsung Galaxy խելացի ժամացույցը հնարավոր է ձեռք բերել 128,265 դրամով 150,900 դրամի փոխարեն, իսկ առցանց ապառիկ ձևակերպելու դեպքում՝ ամսական սկսած 2670 դրամից։ Xiaomi Mi - Mop 2 Lite (MJSTL) ռոբոտ-փոշեկուլը հասանելի է 93,415 դրամով, իսկ առցանց ապառիկի դեպքում՝ ամսական սկսած ընդամենը 1950 դրամից։ Հինգ տարբեր գույներով ներկայացված Fujifilm Instax Mini 12 ակնթարթային ֆոտոխցիկն առցանց խանութից կարելի է ձեռք բերել 47,175 դրամով, կամ ամսական սկսած ընդամենը 980 դրամից՝ առցանց ապառիկ ձևակերպելու պարագայում։

«Ucom-ի առցանց խանութում ներկայացված են հայտնի բրենդերի անլար ականջակալներ, բարձրախոսներ, խելացի ժամացույցեր, Wi-Fi սարքեր, պլանշետներ ու սմարթֆոններ, որոնք հրաշալի նվեր կարող են հանդիսանալ ոչ միայն ձեր մտերիմների, այլև հենց ձեզ համար։ Տեխնոլոգիական նվերը կարող է իսկական օգնական դառնալ ոչ միայն կենցաղում, այլև միջոց հանդիսանալ՝ մտերիմների հետ այդքան կարևոր կապը պահելու համար», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Ապառիկ գնման դեպքում նույնպես կգործեն հատուկ զեղչեր:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---