Երևանի կենդանաբանական այգին համալրվել է նոր կենդանիներով, այդ թվում՝ սպիտակ վագրով և զեբրերով![]() 22 օգոստոսի 2023 - 14:08 AMT PanARMENIAN.Net - Երևանի կենդանաբանական այգին համալրվել է կենդանիներով, այդ թվում՝ սպիտակ վագրով և զեբրերով, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Կենդանիներն այգուն է նվիրել գործարար, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը: Նոր կենդանիների ընդհանուր թիվը 10 է՝ 2 զեբր, 2 եվրոպական եղնիկ, 1 սպիտակ վագր, 1 արջ, 4 մորուքավոր, բաշավոր ոչխար, որոնք հյուսիսաֆրիկյան տեսակի են և գրանցված են Կարմիր գրքում։ Վագրաձիերը (զեբրերը) բերվել են հարավային Աֆրիկայից: Առայժմ ապրում ու ցուցադրվում են եվրոպական՝ նույնպես նոր բերված եղնիկների հետ միևնույն ազատավանդակում։ Սպիտակ վագրին այգում տվել են «Ալբա» անունը: Հարևանությամբ նոր արջն է: Կենդանիներն առայժմ չեն ցուցադրվում: Նվիրատվության շնորհիվ այգում հիմա արդեն 150 տեսակի ավելի քան 900 կենդանի կա: Ըստ ձեռք բերված պայմանավորվածությունների՝ սպասվում է նոր համալրում: Կենդանաբանական այգիներն առհասարակ կենդանիներ են ստանում նվիրատվության կամ էլ համանման այգիների միջև փոխանակման եղանակով: Առաջիկայում նախատեսվում է նոր նախագծերով այգին նորովի ներկայացնել՝ ավելի հարմարավետ պայմաններ ստեղծելով կենդանիների և գրավիչ միջավայր՝ այցելուների համար: ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |