22 օգոստոսի 2023 - 14:55 AMT
ԱՆ. Մինչև 7 տարեկանների համար պետք է օգտագործել քարսիթ, 7 տարեկանից բարձր՝ ամրագոտի

Ավտոմեքենայում երեխաներին պահող Car seat համակարգերը և ամրագոտիները ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով (ՃՏՊ) վնասվածքների կանխարգելման ամենաարդյունավետ միջոցն են, հայտնում է առողջապահության նախարարությունը։

ՃՏՊ վնասվածքները հնարավոր է կանխարգելել`մինչև 7 տարեկան երեխաների համար պետք է օգտագործել car seat, 7 տարեկանից բարձր երեխաները պետք է օգտագործեն ամրագոտիներ:

ԱՀԿ տվյալներով ՃՏՊ-ները 15-19 տարեկան երեխաների և դեռահասների մահվան առաջին գործոնն են, 5-14 տարեկան երեխաների շրջանում երկրորդը:

ԱՀԿ ուսումնասիրություններով Car seat-ների ճիշտ օգտագործման դեպքում

մինչև 1 տարեկան երեխաների մահացությունը կրճատվում է 70%-ով,

ավելի բարձր տարիքի երեխաների մահացությունը` 54% -80%-ով,

անվտանգության գոտի կապելու դեպքում 10 տարեկանից բարձր (150 սմ և ավելի հասակ ունեցող) երեխաների վթարների մահացու ելքը` 40-70 %-ով:

ՃՏՊ-ներով պայմանավորված վնասվածքները հանրային առողջապահական լուրջ խնդիր են ինչպես այլ երկրներում, այնպես էլ` Հայաստանում։