Ապրիլի 29-ին կլրանա Բարաք Օբամայի Սպիտակ Տանը գտնվելու 100 օրը

PanARMENIAN.Net - Ապրիլի 29-ին կլրանա Բարաք Օբամայի Սպիտակ Տանը գտնվելու 100 օրը: Օբամայի 100 օրը ոչ միայն ներառել են մի քանի ծայրահեղ կարեւոր իրադարձություններ, դրանք հստակ պատկերացում են տալիս նոր նախագահի ծրագրերի մասին: Այդ ծրագրերի ծավալները հավակնում են պատմական լինել: Եվ ինչն ամենազարմանալին է, առաջին 100 օրվա քաղաքական եւ տնտեսական գործընթացների տրամաբանությունը ցույց է տալիս դրանց իրականացվելիությունը: Բարաք Օբաման, օրինակ, ոչ միայն խոսում է բժշկական ապահովագրման համակարգի բարեփոխման անհրաժեշտության մասին, մի խնդիր, որն անլուծելի էր թվում իր մի քանի նախորդներին, նա Կոնգրեսի իր դաշնակիցների օգնությամբ արդեն մի քանի տասնյակ միլիարդ դոլար բյուջետային հատկացումներ է առանձնացրել դեռեւս հստակորեն չձեւակերպված ծրագրերի իրականացման համար:



Տնտեսական ճգնաժամի պատրվակով Սպիտակ Տունն աներեւակայելի ուռճացրել է բյուջեի պակասորդը: Հսկայական գումարներ են անհրաժեշտ մեծ անկումը կանխելու համար, համոզում է երկրի նախագահը: Եվ նրան հավատում են: Այդ գումարներով Բարաք Օբաման մտադիր է «կանաչ» բարեփոխում անցկացնել` ստեղծելով այլընտրանքային էներգիայի արդյունաբերություն: Այդ գումարներով նա մտադիր է ընդլայնել ուսանողական փոխառությունների ֆինանսավորումը` բոլոր ցանկացողներին բարձրագույն կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելով: Կառավարությունը, ինչպես, երբեք, միջամտում է շուկայական մեխանիզմների գործունեությանը` որոշելով, թե որ բանկերը կշարունակեն գործել` նրանցից պահանջելով մեղմ վերաբերմունք տուժած հաճախորդների նկատմամբ: Ինչպես ասում են պատմաբանները, ոչ Ֆրանկլին Ռուզվելտը Մեծ անկման ժամանակ, ոչ Լինդոն Ջոնսոնն իր «Մեծ հասարակություն»ծրագրով, այդպես լայնածավալ չեն գործել: Եվ առայժմ, համաձայն հասարակական կարծիքի հարցման, ամերիկացիների մեծամասնությունը համերաշխ է նախագահ Օբամայի հետ, գրում է «Ազատություն» ռադիոկայանի մեկնաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---