Հանրային տրանսպորտի շարժը տեսանելի կլինի առցանց քարտեզում, ավտոբուսներում անվճար Wi Fi կգործի![]() 28 օգոստոսի 2023 - 14:16 AMT PanARMENIAN.Net - Երևանում հանրային տրանսպորտի շարժը տեսանելի կլինի առցանց քարտեզում, ավտոբուսներում անվճար Wi Fi կգործի։ Երևանի օնլայն քարտեզների վրա մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի տեղաշարժն ամրագրելու անհրաժեշտ սարքերն արդեն մատակարարված են։ Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստում զեկուցել է տրանսպորտի վարչության ժամանակավոր պաշտոնակատար Վազգեն Հարությունյանը։ «Ներկա պահին իրականացվում են այդ սարքերի կոնֆիգուրացման և տեղադրման աշխատանքները։ Յուրաքանչյուր երթուղու կահավորման ավարտից հետո այդ մասին կհայտարարվի»,–ասել է նա, գրում է Sputnik Արմենիան։ Երթուղիների կահավորման ավարտից հետո տեսանելի է լինելու ավտոբուսի շարժը և կանգառ մոտենալու ժամանակը։ ![]() ![]() Եվս մեկ մարդ մահացել էր տեղում, պայթյունի պահին 2024–ի հուլիսից չորս խումբ կընդգրկվի Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 2021–ի համեմատ կաճի 67% տոկոսով և կդառնա 420 հազար դրամ Նա հայտարարել է, որ նման միտում սպասում էին ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |