28 ապրիլի 2009 - 20:24 AMT
«Մուսաներ» ջազային նախագիծը ելույթ կունենա Մասաչուսեթսում
Իր տեսակի մեջ եզակի «Մուսաներ» ջազային նախագիծը կատարում է ինչպես սեփական ստեղծագործությունները, այնպես էլ աշխարհի ժողովուրդների ազգային երգերի գործիքավորումները: «Մուսաների» կատարմամբ երաժշտությունը հագեցած է եվրոպական պոստմոդեռնիստական երգահաններից առաջ հայկական ջազի զանազան մեղեդիներով եւ ռիթմերով:

Մարտի 1-ին Մասաչուսեթսում Ամերիկայի Հայկական թանգարան-գրադարանում (ALMA) տեղի կունենա «Մուսաների» ելույթը, երաժիշտների կեսը հայկական արմատներ ունեն: Համերգը կկայանա ALMA-ում ընթացող Ջազային երեկոների շրջանակներում, որոնց ժամանակ ելույթ են ունեցել Արմեն Դոնելյանը, Վարդան Հովսեփյանը, Ջերի Բերգոնզին եւ ուրիշները: