Վիվա-ՄՏՍ-ի UNLIM սակագնային պլանի մեծ պահանջարկի պատճառը

Վիվա-ՄՏՍ-ի UNLIM սակագնային պլանի մեծ պահանջարկի պատճառը

PanARMENIAN.Net - Վերջերս Վիվա-ՄՏՍ-ը թողարկել է UNLIM կանխավճարային սակագնային պլանը՝ անսահմանափակ ինտերնետ նախընտրող բաժանորդների համար: Սակագնային պլանն օրեցօր ավելի լայն տարածում է գտնում բաժանորդների շրջանում:

Որո՞նք են UNLIM սակագնային պլանի լայն տարածում գտնելու պատճառները

UNLIM սակագնային պլանը մեծ պահանջարկ է վայելում նախ և առաջ այն պատճառով, որ ինտերնետն անսահմանափակ է: Սակագնային պլանը նաև ներառում է 450 SMS ուղարկելու հնարավորություն և 450 րոպե` ցանցի ներսում, ՀՀ և Արցախի ցանցեր, ԱՄՆ, Կանադա և ՄՏՍ Ռուսաստան զանգահարելու համար, իսկ ներառված րոպեները սպառելուց հետո՝ լրացուցիչ 10,000 ներցանցային րոպե:

Սոցիալական ո՞ր հարթակներից են առավել հաճախ օգտվում UNLIM-ի բաժանորդները

UNLIM կանխավճարային սակագնային պլանի բաժանորդներն ամենից շատ օգտվում են, այսպես կոչված, «երջանկության սոցցանցից»՝ Instagram-ից, որտեղ շատ են տարածված reels-երը՝ կարճ, ժամանցային տեսանյութերը: Instagram-ին հաջորդում են YouTube-ը, Facebook-ը, TikTok-ը և Telegram-ը: Meta-ի մաս կազմող Instagram-ն ու Facebook-ը, միասին վերցված, Հայաստանում ունեն մոտ 2.5 միլիոն օգտատեր. Facebook-ը՝ 1.4 միլիոն (համացանցից օգտվողների մոտ 64%), իսկ Instagram-ը՝ 1.1 միլիոն (համացանցից օգտվողների մոտ 46.3%): Ինչպես ամբողջ աշխարհում (ավելի քան 2.9 միլիարդ ակտիվ օգտատեր), այնպես էլ Հայաստանում, այս երկու սոցցանցերն ամենատարածվածն են (աղբյուրը՝ datareportal.com):

Ակնհայտ է, որ UNLIM սակագնային պլանի բաժանորդներն այն օգտատերերն են, որոնք առավել հաճախ ու շատ են օգտվում համացանցի հետ կապված տարբեր ծառայություններից, հավելվածներից և օգտագործում են մեծ ծավալի ինտերնետ:

Եթե դուք նույնպես ցանկանում եք ունենալ անսահմանափակ ինտերնետ, ապա միացե՛ք Վիվա-ՄՏՍ-ի UNLIM կանխավճարային սակագնային պլանին՝ հավաքելով *208*4500# և վճարելով ընդամենը 4500 դրամ (30 օրվա համար):

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---