«Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը ներկայացվել է պատմաբանների եւ ազգագրագետների դատին

PanARMENIAN.Net - Այսօր Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը հիմնված է զանազան պատմական աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստերի վրա եւ նվիրված է գրչության պատմությանը եւ ընդհանուր առմամբ հայ գրչությանը:



«Բավական ծավալուն աշխատանք է կատարվել, որը դժվար է գնահատել: Բայց եթե ֆիլմը նախատեսված է կրթական նպատակների համար, ապա նախքան ֆիլմի զանգվածային ցուցադրությունը հարկավոր է ուղղել որոշ պատմական անճշտություններ, որոնք կարող են մոլորության տանել պատմության ոլորտից հեռու մարդկանց, ինչի հետեւանքով որոշ տեսություններ կարող են ընկալվել որպես ապացուցված փաստ»,- ֆիլմի մասին իր կարծիքն է հայտնել ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը:



Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի խոսքով, մոտ ժամանակներս ԱՄՆ-ում ծրագրվում է իրականացնել ֆիլմի անգլերեն հնչյունավորումը: «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը Հայաստանի մասին գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմերի շարքում երրորդն է` նկարահանված «Իկար» ՓԲԸ-ում: Առաջին երկու ֆիլմերը` «Տիգրան Մեծը» եւ «Նեմրութը» նույնպիսի հաջողություն են ունեցել:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---