Առաջինը ՀՀ-ում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը

Առաջինը ՀՀ-ում. Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելը գերազանցել է 200 մլրդ դրամը

PanARMENIAN.Net - Հիփոթեքային վարկերի պորտֆելի ծավալով մոտ 6 տարի Ամերիաբանկը պահպանում է բացարձակ առաջատարի դիրքը Հայաստանի բանկային համակարգում: 2023-ի 1-ին կիսամյակում Ամերիաբանկի հիփոթեքային պորտֆելն աճել է ավելի քան 23 մլրդ դրամով` շուկայում առաջինը հատելով 200 մլրդ դրամի շեմը և 30.06.2023-ի դրությամբ կազմելով 209․6 մլրդ դրամ:

Նույն ժամանակահատվածում Ամերիաբանկի միջոցով առաջնային շուկայից գնված բնակարանների հիփոթեքային վարկերի ավելի քան 40%-ը տրամադրվել է օնլայն:

Նախորդ տարի Ամերիաբանկը գործարկել է Estate.ameriabank.am հարթակը, որը հնարավորություն է տալիս տուն գնելու ու վարկավորման ամբողջ ուղին անցնել օնլայն` կառուցապատողի ընտրությունից մինչև վարկի հաստատում: Ի դեպ, հարթակի միջոցով վարկի համար հնարավոր է դիմել նաև համավարկառուի հետ:

Ամերիաբանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---