Ucom-ում սկսում են արդիականացնել շարժական ցանցը

Ucom-ում սկսում են արդիականացնել շարժական ցանցը

PanARMENIAN.Net - «Յուքոմ» ընկերությունը մեկնարկում է շարժական ցանցի արդիականացման աշխատանքները։ Արդիականացումը կմեկնարկի առաջիկա շաբաթում՝ սեպտեմբերի 4-ից, Երևանի Կենտրոն վարչական շրջանից, և մասամբ կներառի Արաբկիրը։

«Մեր սիրելի բաժանորդներին ուզում ենք նախապես տեղյալ պահել, որ սա դեռ սկիզբն է։ Աշխատանքն իրականացվելու է փուլերով, որպեսզի մինչև տարեվերջ դուք ունենաք ավելի սահուն ու ժամանակակից մարդու պահանջները բավարարող փորձառություն Ucom-ի արդեն արդիականացված, նորացված շարժական ցանցում։ Իսկ մինչ այդ անհրաժեշտ է զինվել համբերությամբ, քանի որ այսպիսի աշխատանքը ենթադրում է կապի որակի հնարավոր անկում, շարժական ցանցի ծածկույթի կրճատում, նաև կապի ընդհատումներ», - նշել է «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Երևանի վարչական շրջաններում իրականացվող աշխատանների մասին Ucom-ը մշտապես նախապես կտեղեկացնի։ Ընկերությունը կանխավ հայցում է իր բաժանորդների ներողամտությունը՝ խոստանալով արագագործ շարժական կապ մինչև տարեվերջ։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---