ՎՏԲ-Հայաստան բանկն ընդլայնում է իր on-line ներկայությունը մարզերում

PanARMENIAN.Net - ՎՏԲ-Հայաստան բանկը, որն ունի ամենախոշոր մասնաճյուղային ցանցը Հայաստանում (78 մասնաճյուղ), ընդլայնում է իր on-line ներկայությունը մարզերում: Ավարտելով on-line համակարգին միանալու գործընթացը Երեւանի իր բոլոր մասնաճյուղերում, բանկն ընթացիկ տարվա ապրիլի սկզբին համակարգին միացրեց Էջմիածնի մասնաճյուղը եւ շարունակեց ակտիվ աշխատանքներն այս ուղղությամբ:



Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, ապրիլի 28-ի դրությամբ համակարգին միացվեց եւս 5 մասնաճյուղ` երկու մասնաճյուղ Հրազդանում եւ մեկական մասնաճյուղ Վեդի, Արտաշատ եւ Մասիս քաղաքներում:



Համաձայն հաստատված ծրագրի, ՎՏԲ-Հայաստան բանկը յուրաքանչյուր շաբաթ on-line համակարգին միացնելու է մարզերում գործող 2-3 մասնաճյուղեր, նկատի ունենալով ողջ գործընթացն ավարտել 2009թ. առաջին կիսամյակում:



Հաղորդագրության մեջ նշվում է, որ այս ամենին զուգահեռ ՎՏԲ-Հայաստան բանկը կյանքի է կոչում նպատակային ծրագիր ուղղված հաճախորդների սպասարկման որակի կատարելագործմանը եւ ժամանակակից տեխնոլոգիաների հիման վրա հաղորդակցության զարգացման քաղաքականության իրագործմանը:



ՎՏԲ-Հայաստան բանկը մինչեւ 2006թ. հունիսի 20-ը գործել է Հայաստանի Հանրապետության Խնայողական բանկ անվանումով: Հայխնայբանկը կազմավորվել էր 1923թ. բանկային ծառայություններ մատուցելու, մասնավորապես խնայողություններ ներգրավելու եւ սպառողական վարկեր տրամադրելու նպատակով: 2004թ. ապրիլից ՌԴ առաջատար բանկերից մեկը` Վնեշտորգբանկը դարձավ Հայխնայբանկի բաժնետոմսերի ավելի քան 70%-ի բաժնետեր, եւ Հայխնայբանկը համալրեց աշխարհով մեկ սփռված Վնեշտորգբանկի դուստր բանկերի շարքը: 2006թ. հունիսին Հայխնայբանկը անվանափոխվեց` "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ-ի:



2007թ. հուլիսի 25-ին ՎՏԲ-ն "Mika Armenia Trading" LTD կազմակերպությունից ձեռք բերեց 30% հանած մեկ բաժնետոմս եւ դարձավ իր դուստր բանկի` "ՎՏԲ-Հայաստան բանկ" ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետեր:



ՎՏԲ - Հայաստան բանկի գործունեության ծրագրում նախատեսված է Հայաստանի Հանրապետության տնտեսության ֆինանսավորման հետագա ընդլայնում: Բացի այդ մշտապես թարմացվում է մանրածախ բիզնեսի հաճախորդներին առաջարկվող ծառայությունների շարքը եւ ընդլայնվում բանկի գործունեությունը բիզնեսի ամենատարբեր ոլորտներում` փոքր ձեռնարկությունների սպասարկումից մինչեւ խոշոր կորպորատիվ հաճախորդների հետ համագործակցության ընդլայնում:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---