Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությանը Հայաստան կժամանի ավելի քան 500 հոգի

PanARMENIAN.Net - ԱԻԲԱ Բռնցքամարտի աշխարհի պատանիների առաջնությանը հայտ ներկայացրած երկրների թիվը ապրիլի 28-ի դրությամբ հասնում է 48-ի: Մայիսի 23-30-ը կայանալիք առաջնության շրջանակներում Երեւան կժամանի ավելի քան 500 մարդ, որից մոտ 283-ը` մարզիկ: Թեեւ ապրիլի 23-ը հայտարարված էր առաջնությանը մասնակցելու հայտերի ներկայացման վերջնաժամակետ, սակայն երկրների թիվը շարունակում է աճել, իսկ մասնակցության ցանկությունը Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բնականաբար մերժել չի կարող: Բացի այդ հայտ ներկայացրած երկրներն էլ իրենց հերթին պարբերաբար փոփոխում են մասնակից մարզիկների թիվն ու կազմը:



Այսպիսով, պատանիների աշխարհի առաջնությանը մասնակցելու հայտ են ներկայացրել Կորեայի, Կիպրոսի, Լատվիայի, Թայլանդի, Ուելսի, Շվեդիայի, Մարոկոյի, Ավստրալիայի, Նիգերիայի, Հնդկաստանի, Չինաստան-Թայփիի (Թայվան), Ֆինլանդիայի, Իսրայելի, Կուբայի, Թուրքիայի, Բուլղարիայի, Չեխիայի, Սլովակիայի, Պուերտո Ռիկոյի,Դոմինիկյան Հանրապետության, Լիտվայի, Մոլդովայի, Հունաստանի, Թուրքմենիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Հունգարիայի, Ալժիրի, Վրաստանի, Իրանի, Հայաստանի, Իռլանդիայի, Բելոռուսի, Արգենտինայի, Լեհաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Գերմանիայի, Անգլիայի, Չինաստանի, Ղրղզստանի, Էկվադորի, Մեքսիկայի, Ռումինիայի, Բոթսվանայի, Թունիսյի, ԱՄՆ-ի եւ Խորվաթիայի հավաքականները:



Վերը նշված 48 երկրներից Վրաստանը, Իրանը, Թուրքմենիան առայժմ վերջնական հայտեր չեն ներկայացրել:



Թուրքիան այս առաջնությանը մասնակցելու համար պատրաստվում է Հայաստան գալ 13 մարզիկներով: Բոլոր 13 քաշային կարգերում մրցակցության դուրս կգան նաեւ Հայաստանը, Ուկրաինան, Հունգարիան, Ռուսաստանը եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---