Սնուփ Դոգ․ Իմ սերն եմ հղում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին

Սնուփ Դոգ․ Իմ սերն եմ հղում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին

PanARMENIAN.Net - Երևանյան համերգին ընդառաջ հայտնի ռեփեր Սնուփ Դոգն Instagram–ի էջում արված գրառումով իր սերն է հղել «Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին»։

«Իմ սիրելի հայեր, մտովի ձեզ հետ եմ ու իմ սերն եմ հղում Հայաստանի, Արցախի և ամբողջ աշխարհի հայերին։ Խաղաղություն, սեր և ուժ եմ մաղթում բոլորին։ Գալիս եմ, կհանդիպենք սեպտեմբերի 23-ին»,–ասվում է գրառման մեջ։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ սեպտեմբերի 23-ին Երևանում կայանալիք համաշխարհային աստղ Սնուփ Դոգի (Snoop Dogg) համերգի բացումը կանի արցախցի ռեփեր Լյոկան (Լյոկա Ղազարյան), ով իր խոսքը լսելի կդարձնի բեմից։

Կառավարությունն ավելի քան 6 միլիոն դոլար է հատկացրել ռեփեր Սնուփ Դոգի համերգի կազմակերպման համար։ Ըստ որոշման հիմնավորման՝ նշյալ գումարը կուղղվի Սնուփ Դոգի հոնորարի վճարմանը, արտիստի թիմի տեխնիկական պահանջների, անվտանգության և ապահովագրական ծախսերի, բարձրակարգ տեխնիկական հագեցվածության ապահովմանը և գովազդային միջոցառումների իրականացմանը:

Հայաստանում կայանալիք Snoop Dogg-ի համերգի լուրից հետո սոցիալական ցանցերում արձագանքը ոչ միանշանակ էր՝ շատերը կարծում են, որ նման ծախսերը տեղին չեն Արցախում տիրող իրավիճակի ֆոնին։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---