6 սեպտեմբերի 2023 - 13:14 AMT
Ֆասթ Բանկը ստացել է Visa International-ի անդամակցության լիցենզիա

2022-ի նոյեմբերին, Կենտրոնական բանկի կողմից բանկային գործունեություն ծավալելու լիցենզիա ստանալուց անմիջապես հետո, Ֆասթ Բանկը դիմել էր Visa International՝ նման լիցենզիա ստանալու համար։

2023-ի մայիսին Ֆասթ Բանկը Visa International համակարգի հետ սերտ համագործակցության ադյունքում ստացել է այն։

«Ուրախ ենք այս կարևոր ձեռքբերման համար, քանի որ այս լիցենզիան մեզ թույլ է տալիս ևս մեկ քայլ կատարել բանկային պրոդուկտների ներդրման գործում և ավելի մոտենալ մեր նպատակներին։ Շարունակում ենք ակտիվ համագործակցել Visa-ի հետ քարտերի թողարկումն օր առաջ սկսելու համար»,- ասել է Ֆասթ Բանկի Քարտային տեխնոլոգիաների ծառայության ղեկավար Ռինա Հարությունյանը։

Visa International-ի անդամակցության լիցենզիայի ստացումից հետո Ֆասթ Բանկը սկսել է անհրաժեշտ ենթակառուցվածքների ապահովման, մասնավորապես՝ բանկոմատների տեղադրման աշխատանքները։Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս

Բանկը շարունակում է քարտերի թողարկումը և սպասարկումը հնարավորինս սեղմ ժամկետում սկսելու համար սերտորեն աշխատել Visa-ի հետ։ Ֆասթ Բանկը նաև ակտիվ աշխատանքներ է տանում բանկային այլ պրոդուկտների մշակման և ներդրման ուղղությամբ։

«Ֆինտեխ ընկերությունների հետ համագործակցությունը հիմնարար դեր է կատարում Visa-ի համար ոչ միայն բիզնեսի զարգացման տեսակետից, այլև որպես ուղիղ ճանապարհ՝ ճկուն և հավակնոտ մասնակիցների հետ համատեղ նորարարական լուծումներ ներդնելու համար։ Visa֊ի մեծ փորձը վճարումների ոլորտում և տեխնոլոգաների լայն կիրառումը ֆինանսական ոլորտի նոր խաղացողների նորարարական ԴՆԹ֊ի հետ միասին, անխուսափելիորեն կհանգեցնի առաջադեմ արտադրանքների ստեղծմանը։ Մենք հավատում ենք, որ Ֆասթ Բանկը Հայաստանում հենց այդպիսի գործընկեր է»,- ասել է Ուկրաինայում, ԱՊՀ երկրներում և Հարավ-Արևելյան Եվրոպայում Visa-ի Ռազմավարական գործընկերության, Ֆինտեխ և Վենչուրային դեպարտամենտի ավագ տնօրեն Եվգենի Լիսնյակը։