Օկամպոն՝ ԱՄՆ Կոնգրեսում․ Հիմա բանակցություններն ընթանում են ցեղասպանություն իրագործողի ու նրա զոհերի միջև 7 սեպտեմբերի 2023 - 12:38 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձաժողովում Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ լսումների ժամանակ Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն հայտարարել է, որ հիմա բանակցություններն ընթանում են ցեղասպանություն իրագործողի ու նրա զոհերի միջև։ «Դուք պետք է տեղ հասցնեք այս տեղեկատվությունը սա տեղի է ունենում հիմա, սա կարևոր է ձեզ համար, որովհետև ԱՄՆ–ն խորը ներգրավված է բանակցությունների գործընթացում, բայց բանակցությունները ցեղասպանողի ու զոհերի միջև են։ Սրանք բանակցություններ չեն։ Պետք է դադարեցնել այս ամենը, հետո բանակցել։ Դուք չեք կարող ներգրավված լինել բանակցություններում, երբ նախագահ Իլհամ Ալիևը ցեղասպանությունն օգտագործում է որպես բանակցային մեթոդ, ամեն ինչ շատ պարզ է։ Պետք է դադարեցնել հերքելը, ճանաչել ցեղասպանությունը, կանգնեցնել ու կանխել փրկելով 120 հազար հայերի կյանքը»,– ասել է Օկամպոն` դիմելով հանձնաժողովի անդամներին, գրում է Sputnik Արմենիան։ Նա շեշտել է շատերը կարծում են որպեսզի իրավիճակը «ցեղասպանություն» կոչվի, պետք է մեծ թվով զոհեր լինեն։ Բայց ցեղասպանության տարբեր ձևեր կան, օրինակ` ստեղծել պայմաններ մարդկանց ոչնչացնելու համար։ Դա այն է, ինչ հիմա Լեռնային Ղարաբաղում անում է Ադրբեջանը։ «Ես կարիք չունեմ այնտեղ գնալու, հետաքննություն իրականացնելու. Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի 15 դատավորներ դիտարկել են հարցը, նրանք լսել են Հայաստանին ու Ադրբեջանին և եզրակացրել, որ Լաչինի միջանցքի արգելափակումը կենսական վտանգ է ներկայացնում Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի համար, հայերը ձեր կարիքն ունեն թույլ չտալու համար 1915 թվականի կրկնությունը»,– նշեց Օկամպոն՝ դիմելով կոնգրեսականներին։ Օկամպոն ընդգծել է` այն, որ Լեռնային Ղարաբաղում կատարվողը ցեղասպանություն է, ակներև է։ «Բայց եթե ևս մեկ անգամ համոզվելու կարիք կա, ուրեմն թող նախագահ Բայդենն ու պետքարտուղար Բլինկենը զանգեն Ալիևին ու ասեն կա՛մ բացում ես միջանցքը, կա՛մ նշանակում է դու հիմա ցեղասպանություն ես անում։ Եվ վերջ»,– ասել է նա։ ԱՄՆ Կոնգրեսի Թոմ Լանթոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի համանախագահ Քրիստոֆեր Սմիթն էլ իր բացման խոսքում ներկայացրել է այն իրավիճակը, որը ստեղծվել է Ադրբեջանի կողմից 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։ Սմիթը նաև պատմական որոշ փաստեր է ներկայացրել հիշեցնելով, որ Լեռնային Ղարաբաղում հայերն ապրում են արդեն մոտ 2000 տարի։ Նա նշել է, որ Լեռնային Ղարաբաղը 1990 թվականին անկախություն է հռչակել, թեպետ այդ անկախությունը որևէ երկիր, այդ թվում Հայաստանը չի ճանաչել։ Արտաքին աշխարհի հետ կապը պահվում էր Լաչինի միջանցքի միջոցով։ «Ադրբեջանն ամբողջապես արգելափակելով Լաչինի միջանցքը` նպատակ ունի Լեռնային Ղարաբաղի հայերին սովամահության դատապարտել։ Այնպես որ շատ պարզ է, թե ինչու Լեռնային Ղարաբաղի հայերը չեն ընդունում Ադրբեջանին ինտեգրումը, դա մահապատիժ կլինի»,– ասել է նա։ Սմիթը նշել է` վաղը ևեթ հանձնաժողովը նամակով կդիմի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին և պետքարտուղար Էնթոնի Բլինկենին։ Նա նաև տեղեկացրեց` հիմա աշխատում են Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքներին վերաբերող օրինագծի վրա և հույս ունեն, որ այն շուտով կներկայացնեն Սենատին և նախագահին։ Ավելի վաղ Լուիս Մորենո Օկամպոն հայկական կողմի խնդրանքով նա իր փորձագիտական կարծիքն էր ներկայացրել Լաչինի միջանցքի արգելափակման և Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար աղետալի վիճակի մասին: Վկայակոչելով 1948 թվականի Ցեղասպանության կոնվենցիայով սահմանված հանցագործության հինգ տարբերակները՝ Օկամպոն առանձնացրել է մի խումբ մարդկանց ոչնչացնելու համար պայմաններ ստեղծելը, որն անգամ չի նախատեսում զոհերի առկայություն: Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |