ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը պարգեւատրել է ղարաբաղցի թեթեւ աթլետիկայի մարզիկներին

PanARMENIAN.Net - ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 28-ին ընդունել է վերջերս Ֆրանսիայի Մեդոն քաղաքում աթլետիկայի միջազգային բաց առաջնությունում հաղթանակ տարած մարզիկներին` աթլետիկայի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության չեմպիոն Աշոտ Հայրապետյանին եւ աթլետիկայի գծով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության չեմպիոն Արթուր Պետրոսյանին եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աթլետիկայի հավաքական թիմի մարզիչ Արթուր Առստամյանին: Այդ մասին PanARMENIAN.Net -ին հաղորդեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:



Հանդիպմանը, որին մասնակցում էին նաեւ ԼՂՀ ԿԱ սպորտի պետական կոմիտեի նախագահ Ռազմիկ Հովսեփյանը, հանրապետության թեթեւ աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Արթուր Թովմասյանը, քննարկվել են Արցախում սպորտի եւ թեթեւ աթլետիկայի զարգացմանը վերաբերող հարցեր:



Երկրի ղեկավարը շնորհավորել է մարզիկներին հաղթանակի կապակցությամբ, նշելով, որ նրանք բարձր են պահում մեր երկրի պատիվը:



Բակո Սահակյանը կարեւորել է սպորտի դերը ֆիզիկական ունակությունների զարգացման, ինչպես նաեւ կամքի ու ոգու կոփման գործում: Նախագահը նշել է, որ կառավարության կողմից ընդունված սպորտի զարգացման նոր հայեցակարգը մեծապես կնպաստի մեր հանրապետությունում սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի զարգացմանը:



Հանդիպման վերջում Նախագահը դրամական պարգեւներ է հանձնել մարզչին եւ մարզիկներին:



Այդպիսով, աթլետիկայի ԼՂՀ հավաքական թիմի մարզիչ, աթլետիկայի Հայաստանի Հանրապետության վաստակավոր մարզիչ Արթուր Առուստամյանը ստացել է 150 000 դրամ: Աթլետիկայի ԼՂՀ եւ ՀՀ չեմպիոն, Մեդոն քաղաքում միջազգային մրցույթում առաջին տեղը զբաղեցրած Աշոտ Հայրապետյանը` 200 000 դրամ: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աթլետիկայի չեմպիոն, Մեդոն քաղաքում միջազգային մրցույթում երրորդ տեղը զբաղեցրած Արթուր Պետրոսյանը` 100 000 դրամ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---