Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանել է պատգամավորների բարձրացրած հարցերին

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի երեկոյան Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը հրավիրել էր խորհրդակցություն, որին մասնակցեցին արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ Ազգային ժողովի ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահները եւ խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչները:



Իր բացման խոսքում ԱԺ նախագահը նշեց, որ հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման վերաբերյալ պատգամավորների բազմաթիվ հարցերին պատասխանելու համար ինքը խորհրդարան է հրավիրել արտաքին գործերի նախարարին: Նա ընդգծեց, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, որտեղ պետք է անցկացվեն անկաշկանդ կառուցողական քննարկումներ օրախնդիր բոլոր հարցերի շուրջ:



Այնուհետեւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը խորհրդակցությանը մասնակցող պատգամավորներին մանրակրկիտ ներկայացրեց իրավիճակը եւ վերջին զարգացումները հայ-թուրքական հարաբերությունների կանոնակարգման գործում, ինչպես նաեւ պատասխանեց պատգամավորների բարձրացրած հարցերին, այդ մասին հաղորդվում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---