Օվերչուկ․ Երևանի և Բաքվի միջև սրացումը բարդացնում է կապերի ապաշրջափակման աշխատանքը![]() 11 սեպտեմբերի 2023 - 14:05 AMT PanARMENIAN.Net - ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Վլադիվոստոկում Արևելյան տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ եռակողմ աշխատանքային խմբի բանակցությունները շարունակվում են, սակայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սրացումը բացասաբար է անդրադառնում Անդրկովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցի լուծման վրա։ «Անշուշտ, ցանկացած սրացում միշտ բացասաբար է անդրադառնում մեր աշխատանքի վրա, կաշկանդում է, ձգձգում և ժամանակ է անցնում մինչև նորից վերադառնանք, նստենք և սկսենք աշխատել։ Բանակցությունները չեն կասեցվել, շարունակվում են», - ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ–ը։ Ըստ Օվերչուկի, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հաջորդ հանդիպումը տարածաշրջանում տրանսպորտային կապերի ապաշրջափակման շուրջ տեղի կունենա, երբ դրա համար պայմանները հասունանան։ Աշխատանքային խմբի վերջին հանդիպման արդյունքներով, Ռուսաստանի փոխվարչապետը զգալի առաջընթաց էր արձանագրել Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման շուրջ համաձայնության գալու հարցում։ ![]() ![]() Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը Գագաթնաժողովն անցնելու է Մինսկում «Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |