Ադրբեջանի ԱԳՆ․ Բաքուն համաձայն է Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով12 սեպտեմբերի 2023 - 11:58 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի ԱԳՆ–ն դրական է գնահատել ՌԴ Կարմիր Խաչի բեռնատարի անցումը հենց Աղդամի ճանապարհով՝ որակելով դա «որպես կարևոր առաջխաղացում այդ ճանապարհի բացման ուղղությամբ»։ Այդ մասին ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։ Բաքուն հայտարարել է նաև, թե համաձայն է «Աղդամի և Լաչինի ճանապարհների միաժամանակյա օգտագործմանը՝ ԿԽՄԿ միջոցով»: «Ինչ վերաբերում է Աղդամի և Լաչին ի ճանապարհների սինխրոն օգտագործման հարցին, ապա, ինչպես նշվել է բարձր մակարդակի շփումներում ԱՄՆ և այլ գործընկերների հետ, ապա Ադրբեջանը համաձայնվել է այդ երկու ճանապարհների միաժամանակյա օգագործամնը ԿԽՄԿ միջոցով»,– ասվում է հայտարարության մեջ, հայտնում է Haqqin.az-ը։ Դրա մեջ նշվում է, սակայն, թե Ղարաբաղի իշխանությունները «խոչընդոտում են»։ Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ ադրբեջանական կողմը կրկին նշել է, որ պատրաստ է պայմաններ ստեղծել «ԿԽՄԿ միջոցով բեռների փոխադրման համար Լաչինի անցակետով՝ սահմանային և մաքսային ընթացակարգերի պահպանմամբ, Աղդամի ճանապարհին զուգահեռ»,–ասվում է հայտարարության մեջ։ Ռուսաստանի կողմից Արցախ ուղարկված հումանիտար օգնությամբ բեռնված ավտոմեքենան Ակնա-Ասկերան ճանապարհով հասել է Ստեփանակերտ։ Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը հայտնել է, որ «Տանկ» հուշակոթողի մոտ հավաքված մտահոգ քաղաքացիները սկզբում ընդվզել են, չեն թույլատրել ավտոմեքենայի մուտքն Արցախ, այնուհետև համաձայնության են եկել, որից հետո Ռուսաստանի Դաշնության Կարմիր խաչի բեռնատարը ոստիկանության ուղեկցությամբ հասել է մայրաքաղաք Ստեփանակերտ։ Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |