Իրանի ՊՆ ղեկավար․ ՀՀ և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի

Իրանի ՊՆ ղեկավար․ ՀՀ և Ադրբեջանի միջև պատերազմ չի լինի

PanARMENIAN.Net - Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռեզա Աշտիանին, մեկնաբանելով Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջին օրերին նկատվող լարվածությունը, Թեհրանում, կառավարության նիստի ավարտին հայտարարել է, որ «տարածաշրջանում պատերազմ չի լինի»։

«Իսլամական Հանրապետության մոտեցումը տարածաշրջանային աշխարհքաղաքական զարգացումների հանդեպ շատ հստակ է», - ասել է նախարարը, հայտնում է «Ազատությունը»՝ IRNA–ին հղումով։

«Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբում օրերս կայացած խորհրդակցությունից հետո Իսլամական Հանրապետությունը հստակորեն ընդգծել է, որ տարածաշրջանում աշխարհքաղաքական որևէ փոփոխություն չի հանդուրժի», - նշել է Աշտիանին։

Նա հավելել է, որ Կովկասում վերջին զարգացումների առումով «որևէ առանձնահատուկ իրադարձություն չեն կանխատեսում»։

Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակՆասեր Քանանին ասել էր, որԱդրբեջանն Իրանին ուղերձ է հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունի։

«Հայաստանի ու Ադրբեջանի պաշտոնյաների հետ կապի մեջ ենք: Հայաստանի պաշտոնյաները Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակման շուրջ անհանգստություն են հայտնել, բայց Ադրբեջանի պաշտոնյաները մեզ ուղերձ են հղել, որ ռազմական հարձակման մտադրություն չունեն: Ըստ նրանց՝ նշված տարածքներում տեղաշարժերը ձմեռային սեզոնին պատրաստվելու համար են, քանի որ ձմռանը լեռնային տեղանքում տեղաշարժը դժվարանում է»,– ասել է Քանանին։

 Ուշագրավ
Ալեյնիկն ասել է, որ հաջողվել է համաձայնեցնել գրեթե բոլոր փաստաթղթերը
Հաջիևն այդպես է արձագանքել ԱՄՆ կողմից լրացուցիչ 4 մլն դոլար ԼՂ հայերի հատկացնելու որոշմանը
«Համապարփակ և թափանցիկ զեկույց ենք պատրաստում, թե ինչ է տեղի ունեցել այնտեղ, ոչ միայն այս օրերին, այլև դրանից ամիսներ առաջ»,- ասել է Օ՛Բրայանը
---