Wildberries-ը վերջնական շտկել է ՀՀ-ում գների ոչ ճշգրիտ արտացոլման սխալը

Wildberries-ը վերջնական շտկել է ՀՀ-ում գների ոչ ճշգրիտ արտացոլման սխալը

PanARMENIAN.Net - Wildberries առցանց հարթակն ավարտին է հասցրել տեխնիկական աշխատանքները` վերացնելով Հայաստանում գնորդների համար ապրանքների արժեքի ոչ ճշգրիտ ցուցադրման հետ կապված սխալն ինչպես պաշտոնական կայքում, այնպես էլ Android և iOS բջջային հավելվածներում: Համաձայն հարթակի կանոնների՝ պատվերների ձևակերպումը կատարվելու է՝ հաշվի առնելով բացառապես տարածաշրջանը և տվյալ վայրի համար ֆիքսված գները։

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ հաջակցություն երկրում ձեռներեցության զարգացման, ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ և Ռուս-հայկական գործարար խորհրդի հովանու ներքո, մշակվել է օնլայն և օֆլայն միջոցառումների ցանկ տեղական բիզնեսի ներկայացուցիչների համար, որոնք ցանկանում են զարգանալ առցանց առևտրի սեգմենտում։

Wildberries-ի փորձագետների մասնակցությամբ կանցկացվի վեբինար, որի շրջանակում ձեռներեցների հետ կքննարկվեն հարթակում բիզնես սկսելու հնարավորությունները՝ բիզնես մոդելի ընտրությունից և վաճառողի գրանցվելուց մինչև հարթակում առաջխաղացման գործիքներ:

Բացի այդ, կկազմակերպվի երկրորդ բաց կլոր սեղանը տեղական բիզնեսի ներկայացուցիչների հետ, որի շրջանակում հարթակի մասնագետները կպատասխանեն ձեռներեցների հարցերին և կօգնեն նրանց առցանց վաճառքի հետագա զարգացման գործում։

«Մենք ձգտում ենք խթանել տեղական բիզնեսի զարգացումը և բարելավել ծառայությունները ինչպես վաճառողների, այնպես էլ գնորդների համար: Wildberries-ի բիզնես մոդելը լայն հնարավորություններ է ընձեռում հայ ձեռներեցների արտահանման ներուժը զարգացնելու համար՝ հնարավորություն տալով նրանց մուտք գործել այն երկրների շուկաներ, որտեղ գործում է ընկերությունը:

Մենք հնարավորություններ ենք ստեղծում ապրանքների տեսականին ընդլայնելու և դրանք հնարավորինս մատչելի դարձնելու սպառողների համար, այդ թվում՝ Հայաստանից»,- մեկնաբանել են Wildberries-ի մամուլի ծառայությունից։

Վերապատրաստման ծրագրերի օրացույցը կհրապարակվի Տելեգրամում․ t.me/globalwb ընկերության պաշտոնական ալիքում և t.me/WB_Armenia վաճառողների համար նախատեսված հարթակում։

2023 թ. հունվար – օգոստոս ամիսներին Հայաստանից հարթակում վաճառվել է 4․5 մլրդ դրամի ապրանք։

Սեպտեմբերի 5–ին ՀՀ կառավարության առաջ բողոքի ակցիա էր անցկացվել, որի ժամանակ տնտեսվարողները Պետական եկամուտների կոմիտեից պահանջել էին արգելել Wildberries–ից ռուսական տարբերակով ապրանքներ պատվիրելու հնարավորությունը։ Ըստ հրապարակումների ՊԵԿ-ը դիմել է Wildberries-ին վերահսկողություն սահմանելու և արգելափակելու «զարտուղի» տարբերակով գնումներ կատարելը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---