29 ապրիլի 2009 - 13:55 AMT
Խոզագրիպով հիվանդության դեպքեր են գրանցվել 8 երկրներում
Աշխարհի ութ երկրներ հաղորդել են, որ լաբորատոր կերպով հաստատվել են խոզագրիպով A/H1N1 հիվանդության դեպքերը, ներառյալ Գերմանիան, որտեղից այսօր տվայլներ են ստացվել Բավարիայի մայրաքաղաքից դեպի հյուսիս ընկած Ռեգենսբուրգ քաղաքի հիվանդ բնակչի մասին:

ԱՄՆ կառավարությունը հաղորդել է լաբորատոր հաստատում ստացած հիվանդության 64 դեպքի մասին, որոնք սակայն մահացու ելք չեն ունեցել: Մեքսիկան հաղորդում է 26 հիվանդի մասին, որոնցից յոթը մահացել են: Առանց մահացու ելքի լաբորատոր հաստատում ստացած վարակի դեպքերի մասին հաղորդել են նաեւ Կանադան (6), Նոր Զելանդիան (3), Մեծ Բրիտանիան (2), Իսրայելը (2), Իսպանիան(2), հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: