ԱՄՆ դեսպան. Համատեղ զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային գործակցությունն է15 սեպտեմբերի 2023 - 12:17 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ դեսպանատունը, անդրադառնալով Հայաստանում ընթացող համատեղ զորավարժություններին, հայտարարել է, որ «Արծիվ գործընկեր» զորավարժության հիմքում հայ-ամերիկյան երկարամյա անվտանգային համագործակցությունն է։ «ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը Երևանում ողջունում է 10-րդ լեռնային դիվիզիայի հրամանատար գեներալ-մայոր Գրեգորի Անդերսոնին և ԱՄՆ ցամաքային ուժերի Եվրոպայի և Աֆրիկայի շտաբի պետի օպերատիվ գծով տեղակալ բրիգադային գեներալ Պատրիկ Էլիսին։ Գեներալ-մայոր Անդերսոնը և բրիգադային գեներալ Էլիսը դեսպան Քվինի հետ միասին «Զառ» ուսումնական կենտրոնում դիտարկեցին «Արծիվ գործընկեր» (Eagle Partner 2023) զորավարժության ընթացքը։ «Արծիվ գործընկերը» խաղաղապահների համար նախատեսված զորավարժություն է, որն ընթանում է Հայաստանում սեպտեմբերի 11-ից 20-ը։ Վարժանքին մասնակցում են մոտ 85 ամերիկացի և 175 հայ զինծառայողներ։ ««Արծիվ գործընկեր» զորավարժությունը Հայաստանի հետ մեր երկարամյա փոխգործակցության վկայությունն է, որի հիմքում անվտանգային և խաղաղապահ ոլորտներում համագործակցությունն է, որն առավելապես դրսևորվել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի (նախարարության) Նահանգային գործընկերության ծրագրի շրջանակում Կանզասի ազգային գվարդիայի հետ Հայաստանի ձևավորած ամուր հարաբերությունների միջոցով», – նշել է դեսպան Քվինը։ «Հայաստանի հետ մենք բազմակողմ համագործակցային կապեր ունենք։ Միացյալ Նահանգները հետևողական աջակցություն է ցուցաբերել Հայաստանի զինված ուժերին, հատկապես կարողությունների զարգացման ասպարեզում այնպիսի կարևորագույն ուղղություններում, ինչպիսիք են զանգվածային բնաջնջման զենքերի չտարածումն ու խաղաղապահ գործունեությունը»,- ասել է գեներալ-մայոր Անդերսոնը։ Զորավարժությունը նաև նպատակ ունի բարձրացնել Հայաստանի 12-րդ խաղաղապահ բրիգադի պատրաստվածությունը այս տարի ավելի ուշ նախատեսվող ՆԱՏՕ/ ԳհԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգի» պլանային գնահատման համար»,- աասված է հաղորդագրությունում։ Սեպտեմբերի 11-ին Հայաստանում մեկնարկել է Eagle Partner 2023 հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը։ Զորավարժության նպատակն է բարձրացնել միջազգային խաղաղապահ առաքելությունների մասնակցող ստորաբաժանման փոխգործակցելիության մակարդակը խաղաղապահ գործողությունների շրջանակում, իրականացնել կառավարման և մարտավարական հաղորդակցման լավագույն փորձի փոխանակում, ինչպես նաև բարձրացնել հայկական ստորաբաժանման պատրաստվածությունը ՆԱՏՕ/ ԳՀԽ «Օպերատիվ կարողությունների հայեցակարգ»-ի պլանային գնահատման համար: Ուշագրավ «Մենք հիմա մտնում ենք այս գործընթացի իրականացման փուլ»,–ասել է նա Նա ասել է, որ այդ հարցը ճիշտ չէ փոխկապակցել խաղաղության պայմանագրի ստորագրման հարցի հետ
«Իմ այցը Երևանում Հայոց ցեղասպանության հուշահամալիր խորապես հուզիչ էր»,–գրել է նա | Անահիտ աստվածուհու բրոնզե արձանի գլուխն ու ձեռքն արդեն ՀՀ պատմության թանգարանում են Ցուցանմուշը Հայաստան է տեղափոխվել ժամանակավոր ցուցադրության՝ 6 ամսով Ֆրանսիայի ԱԳ նախարարն այցելել է Մուսա լեռան հերոսամարտի հուշահամալիր «Մենք հիշում ենք այս հայ և ֆրանսիացի հերոսներին»,–գրել է Սեժուրնեն Քոչարյան․ ՀՀ-ն էլ է անհանգստացած Բաքվի կողմից մեծ ծավալի սպառազինության ձեռքբերմամբ Նա ասել է, որ Հայաստանի խնդիրն անվտանգությունը բարձրացնելն է՝ նոր սպառազինությամբ ու կրթված անձնակազմով Մաշտոցի պողոտայի շենքերը գեղարվեստական լուսավորություն կունենան Փողոցների և շենքերի ցուցանակները տեղադրվում են նոր՝ միանման ձևավորմամբ |