Fast Sports-ը ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա15 սեպտեմբերի 2023 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Առաջին անգամ Հայաստանն ունի սպորտային ազգային հեռարձակող: «Ֆասթ Սպորտը» ստացել է հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզիա: Այսուհետ հայկական ու միջազգային ամենակարևոր սպորտային իրադարձություններին հեռուստադիտողը կհետևի «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքով, որը կհեռարձակվի Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով: Այն հասանելի կլինի նաև FastTV ՕԹԹ-ի հարթակում: «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքը շարունակելու է համագործակցությունը հայկական վերահեռարձակող օպերատորների՝ UCom, Rostelecom, Team և այլ ընկերությունների հետ: Ֆասթ Սպորտը շարունակելու է նկարահանել, հեռարձակել ու լուսաբանել հայկական սպորտի բոլոր կարևոր մրցաշարերն ու առաջնությունները: Գործունեությունը սկսելով 2021 թվականի դեկտեմբերին՝ «Ֆասթ Սպորտը» եթերում էր միանգամից 3 հեռուստաալիքով: Ավելի քան 1.5 տարում հեռարձակման բացառիկ իրավունքով «Ֆասթ Սպորտն» ու «ՖասթԹիՎի»-ն ցուցադրել են Չեմպիոնների լիգայի, եվրոպական ֆուտբոլային թոփ 5 լիգաների, NBA-ի, NHL-ի, UFC-ի, Ֆորմուլա 1-ի, թենիսային մասթերս շարքի մրցաշարերի ամենակարևոր ու դիտարժան առաջնություններըը: 2 տարի անընդմեջ «Ֆասթ Սպորտի» թիմը անմիջապես մարզադաշտից մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ հանդիպումները, մասնակցել թիմերի նախախաղային և հետխաղային ասուլիսներին ու աշխարհահռչակ մարզիչներին և ֆուտբոլիստներին ուղղել հարցեր՝ հնչեցնելով «Ֆասթ Մեդիա» անունը: Չեմպիոնների լիգայից և թոփ 5 լիգաներից բացի՝ «Ֆասթ Մեդիան» նկարահանել ու հեռարձակել է նաև Հայաստանի Պրեմիեր լիգայի հանդիպումները: Շարունակելով լավագույն ավանդույթները՝ «Ֆասթ սպորտն» ու FastTV առցանց հարթակը կհեռարձակեն, կարտադրեն ու կցուցադրեն մարզաշխարհի թոփ առաջնություններն ու սպորտային իրադարձությունները: ՀՖՖ-ի և «Ֆասթ մեդիայի» գործակցության արդյունքում Հայաստանում 1-ին անգամ կիրառվել է VAR համակարգը: Անխափան եթեր ապահովելու համար հեռուստաընկերությունը տեխնիկապես վերազինվել է, ավելացրել տեսախցիկների քանակը: Նախկին 5-ի փոխարեն խաղադաշտում աշխատել է 8 օպերատոր: Նկարահանող անձնակազմն էլ վերապատրաստվել է՝ խախտումներն ու վիճելի դրվագներն ավելի արդյունավետ արձանագրելու համար: Բացի ՀՊԼ-ի խաղերից, «Ֆասթ մեդիան» ցուցադրել, մարզադաշտից քննարկել ու առաջատար մասնագետների հետ ամփոփել է Հայաստանի ազգային հավաքականի հանդիպումները: Հայկական ու միջազգային ֆուտբոլային ամենակարևոր խաղերից զատ՝ հեռուստաալիքը բացառիկ իրավունքով նկարահանել ու հեռարձակել է Բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը՝ 10 օր շարունակ լուսաբանելով այն, ինչ կատարվում էր ռինգում և դրանից դուրս: Ֆրանսիական «Կանալ +»-ի հետ գործակցությամբ «Ֆասթ սպորտը» Կաննից հեռարձակել է անպարտելի Արսեն Գուլամիրյանի՝ WBA վարկածով առաջին ծանր քաշային կարգի չեմպիոնական մենամարտը: Իսրայելական հեռուստաընկերության հետ էլ հեռարձակել է Մուհամեդ Ալիի թոռան մենամարտը: 2022-ի հուլիսի 18-ին թողարկվել է «Ֆասթ Թիվի» հարթակը՝ առաջինն ու միակը, որ սպորտը հասանելի դարձրեց բոլորի համար, ցանկացած վայրում: Այս ընթացքում «Ֆասթ մեդիայի» կատարած աշխատանքը ներկայացվել է միջազգային հարթակներում: Ընկերությունը համաշխարհային սպորտի, սպորտային տեխնոլոգիական ընկերությունների և սպորտային մուլտիմեդիայի առաջատարների հետ մասնակցել է բազմաթիվ միջազգային ցուցահանդեսների, ինչպես նաև, որպես առաջին Հայկական սպորտային հեռուստաալիք, արժանացել մի շարք մրցանակների՝ իր հաստատուն տեղը գտնելով արտասահմանյան լավագույն սպորտային մեդիաների կողքին: «Ֆասթ Մեդիային» շնորհակալություն է հայտնում «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության գործընկերներին հանրային մուլտիպլեքսում սլոթի օգտագործման լիցենզավորման մրցույթում արդար մրցակցության համար և մաղթում իր բազմամյա գործունեության բարեհաջող շարունակություն: Միացե՛ք Հայկական առաջին ու միակ սպորտային ազգային հեռարձակողին»,–ասվում է հաղորդագրության մեջ: Ուշագրավ Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը «Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից Ամենաընթերցվողը բաժնում | Պուտինն ընդլայնել է առանց վիզայի ռեժիմը Վրաստանի քաղաքացիների համար Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ հոկտեմբերի 10–ից ՄԻՊ–ը պարզաբանումներ կպահանջի իրավասու մարմիններից Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցում կատարվածի մասով ԿԳՄՍՆ-ն մտահոգիչ է համարում երեխաների ներկայությամբ տեղի ունեցած հատուկ գործողության վերաբերյալ ահազանգերը Բադասյանը` ՀՀ–ում կոկաինի հայտնվելու մասին. Բոլոր բեռները ստուգել անհնար է Նա խորհուրդ է տվել համացանցում որոնման համակարգի միջոցով պարզել, թե տարեկան քանի տոննա թմրանյութ է մտնում ԵՄ Զբոսաշրջության ոլորտում կստեղծվի հավասար մրցակցային դաշտ՝ հյուրանոցային որակյալ ծառայությունների համար Շատերը միջին և միջինից ցածր են գնահատել կացության ծառայությունների հետ կապված հարցադրումները |