29 ապրիլի 2009 - 15:21 AMT
«Արեւելյան գործընկերությունը» հիմնականում ուղղված է Բելառուսին եւ Ուկրաինային
Եվրահանձնաժողովի «Արեւելյան գործընկերություն» նախաձեռնությունն ենթադրում է առանձնահատուկ համագործակցություն ներգրավված երկրների հետ: Սակայն նախաձեռնության գլխավոր խնդիրն ոչ թե տնտեսության ոլորտում է, այլ վեց երկրներում` Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Ուկրաինայում, Վրաստանում եւ Մոլդովայում եվրոպական արժեքների ընկալման եւ ժողովրդավարության իրավիճակի հետ է կապված: Այդ մասին «Կովկաս 2008» խորհրդաժողովում Երեւանում հայտարարել է Freedom House-ի Բուդապեշտի գրասենյակի տնօրեն Վլադիմիր Շկոլնիկովը: «Անշուշտ, այս նախաձեռնությունը դեռեւս մշակման կարիք ունի: Սա բավականին բարդ նախագիծ է եւ ավելի ուղղված է Բելառուսին ու Ուկրաինային, քան Հարավային Կովկասի երկրներն»,-ասել է փորձագետը: Ըստ Շկոլնիկովի, «Արեւելյան գործընկերության» կառուցվածքը շատ խոստումնալից է նախորդ նախաձեռնություննեի համեմատ:

«Արեւելյան գործընկերության» սահմանադիր գագաթնաժողովը տեղի կունենան մայիսի 7-ին Պրահայում: Ծրագիրը հավանություն է ստացել 2008թ. դեկտեմբերի 3-ին եւ ներառում է 6 հետխորհրդային երկիր` Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Մոլդովան, Ուկրաինան ու Բելառուսը: